Վերջերս Քիմ Քարդաշյանը հյուր էր գնացել Էլլեն շոու ծրագրին, որտեղ հաղորդավարուհին զերծ չի մնացել հարցերից՝ կապված իր նոր՝ 28- ամյա սիրելիի հետ։
Էլլենը անրադարձել է Քիմի ինտագրամում տեղադրված Փիթի հետ լուսանկարներին, ինչի շուրջ Քարդաշյանը կատակով պատասխան է տվել․ «Կարծում եմ՝ հարաբերությունները պաշտոնական չեն համարվում, քանի դեռ չես հրապարակում համատեղ լուսանկարներ»։
Ավելի ուշ հեռուստաաստղը խոսել է Փիթի հետ հարաբերությունների մանրամասների մասին․ «Մենք ունենք ամենագեղեցիկ նկարները, սակայն ես առհասարակ դեմ եմ անձնական կյանքը շատ հանրայնացնելուն․ երբեմն ինքս ինձ ասում եմ՝ Քիմ, հերիք է լուսանկարներ տեղադրես, շատ են»։
Քարդաշյանը խոսել է նաև սիրելիի դաջվածքների մասին, որոնցից մի քանիսը արդեն իրեն են նվիրված․ «Նա անունս բրենդ է դարձրել»,- կատակել է Քիմը։