Գրավել ենք TikTok-ը․ Զելենսկին այցելել է վիրավոր քաղաքացիներին ու կատակել նրանց հետ
Advertisement 1000 x 90

Գրավել ենք TikTok-ը․ Զելենսկին այցելել է վիրավոր քաղաքացիներին ու կատակել նրանց հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հիվանդանոցում այցելել է մի ընտանիքի, որի անդամները վիրավորվել էին Վորզել բնակավայրից տարհանման ժամանակ։

Զելենսկու ֆեյսբուքյան էջում նշվում է, որ նախագահն այցելել է նաև Իրպենում սպանված ամերիկացի լրագրող-վավերագրող Բրենտ Ռենոյի վիրավոր վարորդին ու Կիևի այլ բնակիչների։

Հրապարակված տեսանյութում երևում է, որ երիտասարդ աղջիկը, տեսնելով նախագահին, անակնկալի է գալիս ու հուզվում, իսկ ավելի ուշ նշում է, որ TikTok սոցցանցում բոլորն աջակցում են Զելենսկուն ու նրա մասին են խոսում։

«Գրավել ենք TikTok-ը»,- կատակել է Զելենսկին՝ ծիծաղեցնելով ներկաներին։



Նման նյութեր