Եվրոպայում ռեկորդային սղաճ է արձանագրվել
Advertisement 1000 x 90

Եվրոպայում ռեկորդային սղաճ է արձանագրվել

Եվրագոտում սղաճը փետրվար ամսին աճել է տարեկան արտահայտությամբ մինչեւ 5,9 տոկոսի, ինչը բացարձակ ռեկորդ է, սկսած 2002 թվականից, երբ եվրոն ներդրվեց լիարժեք կերպով որպես համաեվրոպական արժույթ։ Այս մասին հայտնում է Евростат-ը։

Այս ցուցանիշը մասնագետները կապում են Եվրոպայում էներգառեսուրսների կտրուկ գնաճի հետ։ Փետրվարին տարիֆները 3,12 տոկոսով թանկացել են։ Սղաճի ամենաբարձր ցուցանիշներ են գրանցվել Լիտվայում՝ 14 տոկոս, Էստոնիայում՝ 11,6 տոկոս, Չեխիայում՝ 10 տոկոս։ Հունվարին սղածը կազմել է 5,1 տոկոս։ Տարեկան սղաճը ԵՄ-ում կազմել է 6,2 տոկոս փետրվար ամսվա համար՝ հունվարի 5,6 տոկոսի փոխարեն։

Ուկրաինայից ԵՄ պարենի արտահանումը դադարելուն զուգահեռ, կտրուկ թանկացել է սննդամթերքի գները։ Եվրոպացի պաշտոնյաները նշում են, որ հիմա շատ բարդ է լինելու մատակարարումների ուղղությունները փոփոխելու գործընթացը, քանի որ օրինակ Ուկրաինայից է գնել Եվրամիությունն իր սպառած եգիպտացորենի ծավալի 52 տոկոսը, ցորենի 19 տոկոսը։



Նման նյութեր