Սպասվում է ձյուն, բուք. եղանակը՝ առաջիկա օրերին
Advertisement 1000 x 90

Սպասվում է ձյուն, բուք. եղանակը՝ առաջիկա օրերին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մարտի 18-ի ցերեկը, 19-23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում ձյան տեսքով:

Հանրապետության տարածքում`

Մարտի 18-ի ցերեկը, 19-20-ին, 22-ի գիշերը, 23-ին երեկոյան ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 21-ին, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն, 19-20-ին առանձին հատվածներում ինտենսիվ:

Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-7 մ/վրկ, մարտի 18-21-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով:

 



Նման նյութեր