Այգու արձանը, պարզվել է, կորսված գլուխգործոց է, որը գնահատվում է միլիարդ ռուբլի
Advertisement 1000 x 90

Այգու արձանը, պարզվել է, կորսված գլուխգործոց է, որը գնահատվում է միլիարդ ռուբլի

Այգու արձանը, որը 20 տարի կանգնած է եղել բրիտանացի զույգի տան մոտ, պարզվել է, իտալացի քանդակագործ Անտոնիո Կանովայի կորսված գլուխգործոցն է։ Այն գնահատվում է միլիոնավոր ֆունտ ստեռլինգ, հաղորդում է Daily Mirror-ը:

Զղջացող Մարիամ Մագթաղինացու քանդակը զույգը գնել է 2002թ․ աճուրդում  5,2 հազար ֆունտ ստեռլինգով։ Մինչ վերջերս 19-րդ դարի առաջին կեսին ստեղծված արձանը կանգնած էր զույգի այգում։ Նրանք կասկածել են, որ դա կարող է կորսված գլուխգործոց լինել եւ դիմել են արվեստագետ Ֆրենսիս Աութրեդին, որն էլ հաստատել է նրանց ենթադրությունը:

Փորձագետների կարծիքով՝ քանդակի արժեքը կարող է հասնել մինչեւ ութ միլիոն ֆունտ ստեռլինգի։ Մասնագետներին հաջողվել է պարզել, որ արձանը կոչվում է Maddalena Giacente, այն ստեղծվել է Կանովայի կողմից 1818-1822թթ․ Լիվերպուլի 2-րդ կոմս Ռոբերտ Ջենքինսոնի պատվերով, երբ նա զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը:

1920թ․ արձանը կալվածքի հետ միասին վաճառվել է գորգագործ Հերբերթ Սմիթին։ Ավելի ուշ այն ձեռք է բերել գործարար եւ հասարակական գործիչ Վայոլեթ Վան դեր Էլսթը։

Maddalena Giacente-ն կվաճառվի Լոնդոնի Christie’s աճուրդում հուլիսի 7-ին։

news.am



Նման նյութեր