Netflix-ը քասթինգ է հայտարարել արքայազններ Հարիի ու Ուիլյամի դերերը մարմնավորելու համար
Advertisement 1000 x 90

Netflix-ը քասթինգ է հայտարարել արքայազններ Հարիի ու Ուիլյամի դերերը մարմնավորելու համար

Netflix սթրիմինգային ծառայությունը պատրաստվում է «Թագը» սերիալի եզրափակիչ՝ վեցերորդ եթերաշրջանի արտադրությանը։ Դրանում պետք է հայտնվեն նաեւ երիտասարդ արքայազններ Ուիլյամն ու Հարին՝ արքայադուստր Դիանայի երեխաները, գրում է Variety-ն։

Նախագծի համար 16-20 տարեկան երկու պատանու են որոնում, որոնք նրանց շատ նման կլինեն։ Նշվում է նաեւ, որ քասթինգի տնօրենը ողջունում է կինոյում փորձի բացակայությունը՝ ամբողջ երկրից դպրոցներից, թատերախմբերից եւ համալսարաններից երիտասարդ դերասաններին հնարավորություն տալու համար։

«Թագը» սերիալի հինգերորդ եթերաշրջանը կթողարկվի նոյեմբերին։ Դրանում արքայական ընտանիքին կցուցադրեն 1990-ականներին, իսկ հանդիսատեսին նոր դերասանական կազմ է սպասում։

style.news.am



Նման նյութեր