Իմ տղան նախատում էր ինձ, որ փչացրել եմ ընտանիքի բոլոր անդամների կյանքը. ՌԴ Առաջին ալիքի եթեր ներխուժած խմբագիրը հայտնել է, որ թաքնվում է
Advertisement 1000 x 90

Իմ տղան նախատում էր ինձ, որ փչացրել եմ ընտանիքի բոլոր անդամների կյանքը. ՌԴ Առաջին ալիքի եթեր ներխուժած խմբագիրը հայտնել է, որ թաքնվում է

Մարտի 14-ին Մարինա Օվսյաննիկովան խափանեց ռուսական Առաջին ալիքի լրատվական հեռարձակումը` սադրիչ պաստառով տաղավար ներխուժելով։ Կինը դատարանի որոշմամբ արդեն տուգանվել է։ Այժմ նա թաքնվում է ընկերների մոտ՝ վախենալով իր և սիրելիների համար, գրում է Starit.ru-ն։

Միաժամանակ, Օվսյաննիկովան չի ծրագրում լքել հայրենի երկիրը՝ չնայած հնարավոր վտանգին։ «Ես ընկերներիս հետ եմ, թաքնվում եմ։ Մենք բոլորս կմնանք Ռուսաստանում։ Մայրիկս դեռ շոկի մեջ է։ Տղաս նախատեց ինձ ընտանիքի բոլոր անդամների կյանքը կործանելու համար։ Մենք շարունակում ենք զրուցել միմյանց հետ, բայց ինձ համար հոգեպես շատ դժվար է, ես ընկած եմ երկու ճակատների միջև: Ընտանիքն ինձ ինչպես հարկն է, չի հովանավորում»,- ասել է Առաջին ալիքի խմբագիրը։

Նա պատմել է նաև, թե ինչպես է պատրաստվել իր՝ Առաջինի եթերում հայտնվելուն։

«Հանգստյան օրեր էին, ամեն ինչ պատրաստեցի, թուղթ ու մարկերներ գնեցի, խոհանոցում պաստառ նկարեցի և տեսանկարահանեցի։ Ես իմ ծրագրերը չեմ քննարկել ընտանիքիս կամ գործընկերներիս հետ»,- ասել է նա։
Ոչ ոք չէր կասկածում, որ լուրջ պաշտոն զբաղեցնող Օվսյաննիկովան կարող է նման մի քայլի դիմել։ Բոլորը զբաղված էին իրենց գործերով, երբ հանկարծ Մարինան վազեց տաղավար։

«Ես սովորականի պես գործի անցա, տաղավարում նայեցի, թե որտեղ են տեսախցիկները, ինչպես են շարժվում, որտեղ կարող եմ կանգնել: Ես շատ էի վախենում, որ իմ բոլոր աշխատանքներն ապարդյուն կլինեն, եթե ոչ ոք ինձ չտեսներ։ Հետո ես արագ վազեցի դեպի տաղավար՝ ոստիկանի կողքով, ով միշտ հերթապահում է և հետևում մեզ։ Նա պարզապես չէր կարող արձագանքել: Ես, բացված պաստառը ձեռքումս, կանգնեցի մոդերատորի թիկունքում։ Դրանից հետո ես արագ վերադարձա իմ աշխատավայր և սկսեց սպասել։ Այնուհետև ինձ մոտ եկան մեր ղեկավարները, բոլորը հարցրեցին. «Սա դո՞ւ ես»: Ոչ ոք չէր ուզում հավատալ դրան»,- եզրափակել է «Время» հաղորդաշարի խմբագիրը։

Ինչպես հայտնի է,  մարտի 14-ին ռուսական «Առաջին ալիքի» ուղիղ եթերում երեկոյան լուրերի թողարկման ժամանակ Մարինա Օվսյաննիկովան, հակապատերազմական պաստառ բռնած, ուղիղ եթերում ներխուժել էր լուրերի տաղավար: Տեսանյութը՝ այստեղ։

lurer.com