100 տարի առաջ հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնած մարդկանց խիզախության շնորհիվ փրկվածներից շատերն ու նրանց սերունդներն իրենց մեջ ուժ գտան առաջ շարժվելու եւ նկատելի հետք թողեցին աշխարհում։ Անցած 100 տարում հայերը բազում եւ բազմազան ծառայություններ են մատուցել մարդկությանը։ Ահա մեծանուն հայերի ընդամենը մի քանի անուն, որոնք իրենց նվաճումներով պարտական են նաեւ այն անհատների բարի կամքին, ովքեր մեկ դար առաջ ստանձնեցին հայ ազգի փրկարարի առաքելությունը։
1. ԴԻԱՆԱ ԱԲԳԱՐ. ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ
Ճապոնիայում Հայաստանի առաջին հանրապետության պատվավոր դեսպանը
2. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԴԱՄՅԱՆ. ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՀԱՅՐԸ
Ճարտարագետ-գյուտարարը հեղինակել է բազմաթիվ հայտնագործություններ։
3. ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ. ԵՐԳԻՉ, ԴԵՐԱՍԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾ
Բեմում է ավելի քան 60 տարի, անցած դարի ֆրանսիական ամենաանմոռաց երգերից շատերի հեղինակն է, համարվում է ֆրանսիական շանսոնի դասականներից մեկը։
4. ԱԲՐԱՀԱՄ ԵՎ ԱՐՏԵՄ ԱԼԻԽԱՆՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՖԻԶԻԿՈՍՆԵՐ
Նրանք երկու եղբայրներով հիմնել են Հայաստանի գիտությունների ակադեմիան։
5. ԱՐՄԵՆ ԱԼՉՅԱՆ. ՏՆՏԵՍԱԳԵՏ, «UCLA-Ի ԱՎԱՆԴՈՒՅԹԻ» ՀԻՄՆԱԴԻՐ
20-րդ դարի ամենանշանավոր տնտեսագետներից մեկը
6. ՎԻՏՈՐԻԱ ԱՂԱՆՈՒՐ. ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ
Իտալիայում հայտնի կին գրողներից մեկը
7. ԱՆԴՐԵ ԱՂԱՍԻ. ԹԵՆԻՍԻ ԱՍՏՂ
«Ոսկե սաղավարտի» մրցանակակիր առաջին տղամարդ թենիսիստը
8. ՏԱՐՈՆ ԱՃԵՄՕՂԼՈՒ. ՏՆՏԵՍԱԳԵՏ
Նա մեր ժամանակների ամենահռչակավոր տնտեսագետներից է, պարգեւատրվել է հեղինակավոր Ջոն Բեյթս Քլարքի շքանշանով:
9. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ. ՆԿԱՐԻՉ
19-րդ դարի խոշորագույն նկարիչներից մեկը եւ բոլոր ժամանակների ամենահայտնի ծովանկարիչը
10. ՋՈՐՋ ԱՎԱԳՅԱՆ. ՋԱԶ-ԻՆԴՈՒՍՏՐԻԱՅԻ ՀԱՅՏՆԻՆ
Ստեղծել է առաջին ջազ ալբոմը եւ 12″ LP ֆորմատն արտադրական ստանդարտի վերածել՝ աշխարհով մեկ փոխելով երաժշտության ձայնագրման, տարածման եւ ունկնդրելու ձեւը։
11. ԲՈՐԻՍ ԲԱԲԱՅԱՆ. ԳԵՐՀԱՄԱԿԱՐԳՉԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ
Նրան ժամանակին ընդունում էին որպես Սիմուր Քրեյի (Seymour Cray)՝ ամերիկյան գերհամակարգիչներ ծրագրավորողի խորհրդային համարժեքը։
12. ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. ՆՇԱՆԱՎՈՐ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ
XX դարի ամենատաղանդավոր երաժիշտներից մեկը
13. ԲԵՆ ԲԱՂԴԻԿՅԱՆ. ԼՐԱԳՐՈՂ, ԳՐՈՂ ԵՎ ՄԵԴԻԱՔՆՆԱԴԱՏ
Ամերիկահայ նշանավոր լրագրող, որն իր օրինակելի գործունեությամբ խոշոր հետք է թողել իր ոլորտում՝ արժանանալով Պուլիցերյան եւ Փիբոդի մրցանակների:
14. ԳԵՈՐԳԻ ԳԱՐԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ՋԱԶԻ ՊԻՈՆԵՐ
Նրա օգնությամբ է հիմնադրվել ու կայացել ռուսական ջազի բեմը
15. ՋԵՐԱՐԴ ԳԱՖԷՍՃԵԱՆ. ԳՈՐԾԱՐԱՐ ԵՎ ԲԱՐԵԳՈՐԾ
Հրատարակչության ոլորտի հաջողակ գործարար
16. ՋԵՔ ԳԵՎՈՐԳՅԱՆ. ԲԺԻՇԿ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱԿՏԻՎԻՍՏ
«Դոկտոր Մահը»՝ «մահվան իրավունքի» շարժման առաջամարտիկն ու ջատագովը
17. ԱՐԱ ԳՅՈՒԼԵՐ. ՖՈՏՈԼՐԱԳՐՈՂ
«Ստամբուլի աչքը»՝ աշխարհահռչակ ֆոտոլրագրողը
18. ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ. XX ԴԱՐԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԳԵՂԱՆԿԱՐԻՉ
XX դարի աբստրակտ իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկն ու սյուրռեալիզմի խոշոր ներկայացուցիչը
19. ՌԵՅՄՈՆԴ ՎԱՀԱՆ ԴԱՄԱԴՅԱՆ. ԳԻՏՆԱԿԱՆ ԵՎ ԳՅՈՒՏԱՐԱՐ
Մեծանուն գյուտարար է, MRI (մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ) հայտնի մագնիսածրող սարքի ստեղծողը։
20. ՊԱՏՐԻԿ ԴԵՎԵՋՅԱՆ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
Նա ֆրանսիական քաղաքականության գործիչ է, գլխավորել է ընտրովի եւ նշանակովի մի շարք պաշտոններ՝ քաղաքապետից մինչեւ պատգամավոր ու նախարար։
21. ՀՐԱՆՏ ԴԻՆՔ. ԼՐԱԳՐՈՂ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱԿՏԻՎԻՍՏ
Թուրքիայի «Ակոս» թերթի հիմնադիրը, որն սպանվեց իր գործունեության պատճառով:
22. ՌԻՉԱՐԴ ԴՈՆՉՅԱՆ. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՆՈՐԱՐԱՐ
Futures, Inc. ընկերության՝ առաջին բաց բաժնետիրական ֆոնդերից մեկի հիմնադիրը
23. ՋՈՐՋ ԴՈՔՄԵՋՅԱՆ. ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ
Կալիֆորնիայի նահանգապետ, փոխնախագահության հնարավոր թեկնածու եւ Ապարտեիդի դեմ պայքարի ջատագով եւ աջակից։
24. ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆ. ՌԵԺԻՍՈՐ
Համաշխարհային ճանաչում ունեցող կանադահայ կինոռեժիսոր
25. ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆ. ԳՈՐԾԱՐԱՐ ԵՎ ՆԵՐԴՐՈՂ
Արգենտինահայ այս ձեռներեցը Հարավային Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից է։
26. ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆ. ԵՐԳԻՉ-ԵՐԳԱՀԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՏԻՎԻՍՏ
System of a Down ռոք խմբի համաշխարհային համբավը Թանկյանն ուղղել է Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարին։
27. ԱՐՏՈ ԹՈՒՆՉԲՈՅԱՋՅԱՆ. ԵՐԱԺԻՇՏ, ԵՐԳԱՀԱՆ
Նա հիմնել է Armenian Navy Band համույթը, որը միահյուսելով հայկական եւ ժամանակակից գործիքները՝ ստեղծում է իր նմանը չունեցող հնչողություն։
28. ԴԵՅՎԻԴ ԻԳՆԱԹԻՈՒՍ. ԼՐԱԳՐՈՂ, ԳՐՈՂ
Նա The Washington Post օրաթերթի նշանավոր լրագրող է, մասնագիտացած է միջազգային հարաբերությունների ասպարեզում։
29. ԴԵՅՄ ՍԱՅԱՆ ՍՐԲՈՒՀԻ ԻԼԱՅԱՍ.ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱՅԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՎՈՐ
Նոր Զելանդիայի առաջին կին Գերագույն դատավորը
30. ՋԻԱԿՈՄՈ ԼՈՒԻՋԻ ՉԱՄԻՉՅԱՆ. ԳԻՏՆԱԿԱՆ
Օրգանական լուսաքիմիայի գիտաճյուղի ստեղծող ու արեւային էներգիայի կիրառման մարգարե
31. ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ. ԿՈՄՊՈԶԻՏՈՐ
Նրան մեծ ճանաչում բերած առաջին գործը «Դաշնամուրի կոնցերտն» է (1936թ.): Հռչակավոր գործերից են «Սուսերով պարը», «Սպարտակ» եւ «Գայանե» բալետները։ «Գայանե» բալետի մի շարք հատվածներ օգտագործվել են Ստենլի Կուբրիկի «2001. տիեզերական ոդիսական» ֆիլմում։
32. ՔԵՆԵԹ ԽԱՉԻԿՅԱՆ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ
«Կալիֆորնիայի Հանրապետական կուսակցության առյուծ», քաղաքական ռազմավարության մասնագետ, ով որպես գլխավոր խորհրդատու ընդգրկված է եղել ԱՄՆ նախագահական ինն ընտրարշավներում։
33. ԱՆՆԱ ԿԱԶԱՆՋՅԱՆ ԼՈՆԳՈԲԱՐԴՈ. ԻՆԺԵՆԵՐ
Եղել է Կոլումբիայի համալսարանից մեքենաշինության գծով գիտությունների բակալավրի կոչում ստացած առաջին կինը, Կին ճարտարագետների ընկերակցության առաջին խարտիայի ուսանող-անդամը, Իգլսթոնի մեդալով (Egleston Medal) պարգեւատրված առաջին կինը։
34. ԼԱՐԻ ԿԱԿՈՍՅԱՆ. ԱՇԽԱՐՀԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԱՐՏ-ԴԻԼԵՐԸ
Աշխարհահռչակ Gagosian Galleries-ի հիմնադիրն ու ղեկավարը
35. ԳԱՐՐԻ ԿԱՍՊԱՐՈՎ. ՇԱԽՄԱՏԻՍՏ
Նա 15 տարի շարունակ եղել է շախմատի աշխարհի չեմպիոն, եւ այդ ընթացքում դարձել է ամենաբարձր վարկանիշն ունեցող շախմատիստն աշխարհում։
36. ՇԱՎԱՐՇ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ, ՀԵՐՈՍ-ՓՐԿԱՐԱՐ
Ջրասուզալող սպորտաձեւում աշխարհի 17-ակի չեմպիոն
37. ՔԱՐԼԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. ԼՐԱԳՐՈՂ, ՎԱՎԵՐԱԳՐՈՂ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ
Իր վավերագրական ֆիլմերում անդրադարձել է համաշխարհային հրատապ խնդիրներին։ Հայոց ցեղասպանության մասին նկարահանել է «Ճչացողներ» (“Screamers”) ֆիլմը՝ System of a Down ռոք-խմբի մասնակցությամբ։
38. ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ. ՏԵՍԱԿԱՆ ԱՍՏՂԱՖԻԶԻԿՈՍ
Աստղաֆիզիկայի ոլորտում բազմաթիվ հայտնագործություններ եւ աստղագիտական հետազոտությունների կարեւոր կենտրոն Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր։
39. ՀՅՈՒԶ ԵՂԲԱՅՐՆԵՐ. ՌԵԺԻՍՈՐՆԵՐ, ՊՐՈԴՅՈՒՍԵՐՆԵՐ, ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐ
Ալենը եւ Ալբերտը երկվորյակ ռեժիսորներ են։ Նրանց ֆիլմերը կենտրոնանում են ամերիկյան սեւամորթների կյանքի փորձությունների ուղղակի եւ անմիջական պատկերման վրա։
40. ԱՇԽԵՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ (ԱԳՆԵՍ ՀՈՒԱԿԻՄ). ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՂԿԻ ՍՏԵՂԾՈՂԸ
Պատմության առաջին հիբրիդ բուսատեսակներից մեկը՝ Միսս Հուակիմը, որ ստեղծվել է կնոջ ձեռքով
41. ԱԼԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ. ԿՈՄՊՈԶԻՏՈՐ
Դասական երաժշտության ամերիկահայ անվանի կոմպոզիտոր
42. ՀՈՎՆԱՆՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ. ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐ
Հովնանյան չորս եղբայրները՝ Ժիրայրը, Գեւորգը, Հրայրն ու Վահագնը, աշխարհում բնակարանաշինության ոլորտի կարեւորագույն ներկայացուցիչներից են։
43. ՎԱՐԱԶԴԱՏ ՂԱԶԱՆՉՅԱՆ. ԱՐԴԻ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՅՐ
Պլաստիկ վիրաբուժության ասպարեզի նորարար հեղափոխականներից
44. ՀՈՎԱՐԴ ՂԱԶԱՆՋՅԱՆ. ԿԻՆՈՊՐՈԴՅՈՒՍԵՐ
«Աստղային պատերազմների» եւ «Կորուսյալ Տապանի ասպատակների» պրոդյուսերը
45. ԻՎԱՆ ՂԱԼԱՄՅԱՆ. ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՋՈՒԹԱԿԱՀԱՐ-ՄԵԹՈԴԻՍՏ
Աշխարհահռչակ ջութակահարներից եւ ուսուցիչներից մեկը
46. ՌՈՒԲԵՆ ՄԱՄՈՒԼՅԱՆ. ԿԻՆՈՅԻ ԵՎ ԹԱՏՐՈՆԻ ՌԵԺԻՍՈՐ
Նա մշտապես առաջ էր մղում կինոարտադրությունը՝ նոր տեխնիկական միջոցներով փոխելով ֆիլմերի նկարահանման ձեւերն ու մեթոդները։
47. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇԵՎ (ՄԱՆԹԱՇՅԱՆ). ԳՈՐԾԱՐԱՐ, ՄԵԿԵՆԱՍ
20-րդ դարասկզբի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ խոշոր նավթարդյունաբերող եւ մեկենաս:
48. ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆ. ԳՈՐԾԱՐԱՐ, ԳՅՈՒՏԱՐԱՐ, ԲԱՐԵԳՈՐԾ
Ստեղծել է կոմերցիոն մեծ հաջողություն ունեցած առաջին միձեռանի ծորակի նախագիծը՝ դելտա-ծորակը։ Լինելով մեծ բարեգործ՝ միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել բարեգործական նախաձեռնություններին, որոնցից շատերն ուղղված են աշխարհասփյուռ հայ համայնքներին եւ Հայաստանին:
49. ՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇՅԱՆ. ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱԿԱՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ
Նա դեմ է արտահայտվել բռնությանը եւ կոմունիստ լինելու համար ձերբակալվել ու բանտարկվել է նացիստների կողմից:
50. ՏԻԳՐԱՆ ՄԵԾ
«Ծովից ծով» Հայաստանի «Արքայից արքան»
51. ԳԵՎՈՐԳ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. ԵԹՈՎՊԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՀԵՂԻՆԱԿ
Հայ որբերից կազմված «Արբա Լըջոչ» երգչախմբի գեղարվեստական տնօրեն
52. ՆԱՐՍԵՍ. ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐ, ԻՏԱԼԻԱՅԻ ՆՎԱՃՈՂ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԻՉ
Նարսեսն Իտալիան ղեկավարեց ավելի քան մեկ տասնամյակ
53.ՇԵՐ. ԱՍՏՂ, ԲԱՐԵԳՈՐԾ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱԿՏԻՎԻՍՏ
Նա բոլոր ժամանակների ձայնագրությունների ամենամեծաքանակ վաճառք ունեցած կատարողներից է, սակայն դրանից բացի եղել է Բրոդվեյի աստղ, հեռուստատեսության եւ կինոյի դերասան։
54.ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ
Վեց տարի շարունակ պահպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
55.ԱԼԲԵՐՏ ՊՈՂՈՍՅԱՆ. ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՈՍԿԵՐԻՉ, ԳՈՐԾԱՐԱՐ, ԲԱՐԵԳՈՐԾ
Ոսկերչական արվեստի հռչակավոր ներկայացուցիչ, Boghossian Foundation-ի միջոցով բազմաթիվ բարեգործական նախաձեռնությունների մասնակից:
56.ՍՅՈՒ ՍԱՐԱՖՅԱՆ ՋԵԼ. ՍՊԱ
ԱՄՆ Կանանց օժանդակ բանակային կորպուսի երեւելի անդամներից մեկը, զգալի դեր է ունեցել դեպի զինված ուժեր կանանց ուղին հարթելու գործում։
57.ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ. ԱՐՁԱԿԱԳԻՐ
Հրապարակել է բազում նովելներ, պատմվածքներ եւ պիեսներ, այդ թվում՝ «Իմ սիրտը լեռներում է», «Մարդկային կատակերգություն», «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա», «Իմ անունն Արամ է», «Կյանքիդ ժամանակը»։
58.ԱՐԹՈՒՐՈ ՍԱՐՈՒԽԱՆ. ԴԻՎԱՆԱԳԵՏ
Նա եղել է Մեքսիկայի դեսպանը Միացյալ Նահանգներում:
59.ԼՈՒԹԵՐ ՋՈՐՋ ՍԻՄՋՅԱՆ. ԲԱՆԿՈՄԱՏԻ ԳՅՈՒՏԱՐԱՐԸ
Ավելի քան 200 արտոնագրերի եւ բազմաթիվ սարքերի հեղինակ, որոնցից ամենատարածվածներն են բանկոմատը եւ հեռահուշարարը:
60.ՋԵՔԻ ՍՓԻԸՐ. ԱՄՆ ԿԻՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ
Կալիֆորնիայի ամերիկահայ կին կոնգրեսականը
61.ԱՆՐԻ ՎԵՌՆՈՅ. ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ
Աշոտ Մալաքյանը՝ Անրի Վեռնոյը, առաջադրվել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի» եւ կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի Օսկար մրցանակներին եւ պարգեւատրվել է վերջինիս ֆրանսիական համարժեքով՝ «Սեզար» մրցանակով:
62.ԱԼԵՆՈՒՇ ՏԵՐՅԱՆ. ԻՐԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ԱՍՏՂԱԳԵՏ ԵՎ ԱՍՏՂԱՖԻԶԻԿՈՍ
Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի արեգակնային աստղադիտարանի համահիմնադիր
63. ԱՆՆԱ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆ. ԱՄՆ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ԱՎԱԳԸ
Մեծարվում է հատկապես այն բանի համար, որ ճանապարհ է հարթել կանանց մուտքը Միացյալ Նահանգների զինված ուժեր ապահովելու համար։
64. ՆՈՒԲԱՐ ՓԱՇԱ. ԵԳԻՊՏՈՍԻ ԱՌԱՋԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ
Նա մեծ դեր է ունեցել եգիպտական անկախ պետության հիմքերի ձեւավորման գործում:
65. ՉԱՐԼԻ ՓԱՓԱԶՅԱՆ. ԳԱՐԵՋՐԻ ՏՆԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ
Նա ոգեշնչել է տնային արտադրողներին Միացյալ Նահանգների տարածքով մեկ՝ հանգեցնելով տնային գարեջրագործության ոլորտի հեղափոխությանը։
66. ՅՈՒՍՈՒՖ ՔԱՐՇ. ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ
Ճանաչված է Չերչիլի, Հեմինգուեյի, Էյնշտեյնի, Մայր Թերեզայի, Ուոլթ Դիսնեյի, Օդրի Հեփբըրնի, Մուհամմեդ Ալիի, Ֆիդել Կաստրոյի եւ շատ ուրիշների դիմանկարներով։ Հրապարակել է իր գործերի մի քանի ալբոմ։
67. ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆ. ՆԵՐԴՐՈՂ, ԲԱՐԵԳՈՐԾ, ԽԱՂԱՏՆԵՐԻ ՀՍԿԱ
Նա աշխարհի խոշորագույն հյուրանոցների կառուցողներից է։ Նրան են վերագրում Լաս Վեգասի զարգացման եւ դրա խաղատներն ու հյուրանոցներն իրենց ներկայիս կարգավիճակին հասցնելու պատիվը։
68. ՈՒԴԻ ՀՐԱՆՏ ՔԵՆՔՈՒԼՅԱՆ.ՈՒԴԱՀԱՐ
Թուրքիայում հայտնի կույր ուդահարը
69. ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ. ՀՌՉԱԿԱՎՈՐ ԶՈՐԱՎԱՐ
Զորավար Անդրանիկը մշտապես պայքարել է հարազատ ժողովրդի ազատության եւ բարեկեցության համար
70. ԻՍՐԱՅԵԼ ՕՐԻ. ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԳՈՐԾԻՉ
Նա Օսմանյան եւ Պարսկական լծից Հայաստանի ազատագրման ջատագովն էր։
Բոլոր անունները ներկայացված են այբբենական կարգով: