Փարիզ – 2022թ. Ոչխարները՝ Ելիսեյան դաշտերում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Փարիզ – 2022թ. Ոչխարները՝ Ելիսեյան դաշտերում

Ֆրանսիայի մայրաքաղաքում տոն է անցկացվել՝ նվիրված խոշոր եղջերավոր անասունների ամառային արոտավայրեր տեղափոխելուն։ Պիրենեյներում այն ​​տեղի է ունենում ամեն տարի և հավաքում է հսկայական թվով հանդիսատես։

«Փարիզեցիները գրեթե ոչինչ չգիտեն գյուղական կյանքի մասին»,- ասում է ֆրանսիացի ֆերմեր Լյուկ Մարտինը,- բայց մեր տնտեսությունը հիմնված է գյուղատնտեսական բիզնեսի և գյուղացիների աշխատուժի վրա։ Մենք եկել ենք ուրախացնելու մայրաքաղաքի բնակիչներին, պատմելու, թե ինչպես ենք ապրում, իսկ երեխաներին ցույց տալու իրական ոչխարներ, որոնց նրանցից շատերը միայն նկարներով են տեսել:

Այս տարի Ելիսեյան դաշտերով անցած շքերթին մասնակցած ոչխարների թիվը խորհրդանշական էր՝ 2022: Նախիրը առաջնորդում էին հովիվները, որոնց դերերը խաղում էին դերասանները։ Փարիզեցիներն ու մայրաքաղաքի հյուրերը կարողացան տեսնել ոչ միայն կենդանի ոչխարներ, այլ նաև ավանակներ և կովեր։

Շքերթը ուղեկցվում էր երաժշտությամբ, երգ ու պարով:

– Կյանքը հեշտ չէ, գները բարձրանում են, գյուղատնտեսական շատ ընկերություններ չգիտեն, թե ինչպես զարգացնեն իրենց բիզնեսը,- դժգոհեց Ֆրանսիայի Լաասա համայնքի քաղաքապետը։ – Հուսով ենք, որ այս միջոցառումը կուրախացնի մարդկանց, և մի փոքր կոգեշնչի: Կենդանիներն էլ, ըստ երևույթին, ի սրտե զվարճացան՝ պոկոտելով  նոր ծլած կանաչ խոտը և առատ պարարտացնելով արտերը գոմաղբով:

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը



Նման նյութեր