Թագուհին Մեգան Մարքլին զրկել է հարսանեկան նվերից․ դքսուհուն փոխարինել է Կամիլան
Advertisement 1000 x 90

Թագուհին Մեգան Մարքլին զրկել է հարսանեկան նվերից․ դքսուհուն փոխարինել է Կամիլան

Սասեքսի դուքսերը երկու տարի առաջ վայր են դրել իրենց լիազորություններն ու ԱՄն տեղափոխվել։ Ամուսինները «Մեգզիթից» հետո զրկվել են հովանավորությունից։ Հիմա արդեն հոլիվուդյան նախկին դերասանուհու պարտականությունները կատարում է արքայազն Չարզլի կինը։

Թագուհին Կամիլային նոր լիազրություններ է տվել՝ հոգ տանել Արքայական ազգային թատրոնի մասին։ Թատրոնի ղեկավարությունը դրական է ընդունել փոփոխությունները։ «Դքսուհին մեծ մեծ աջակցություն է ցուցաբերել։ Նա կիսում է մեր հավատն առ այն, որ թատրոնը մեր կյանքն ավելի է հարստացնում, եւ յուրաքանչյուրը պետք է հասանելիություն ունենա արվեստին ու ստեղծագործությանը, որտեղի էլ գտնվի»,- տնօրեն Ռուֆուս Նորիսի խոսքերը մեջբերել է The Sun-ը։

Այս պաշտոնը էական դեր էր կատարում Մեգանի եւ Եղիսաբեթ Երկրորդի հարաբերություններում։ Բրիտանական միապետը հարգանքով էր վերաբերում թոռան կնոջ դերասանական կարիերային։ Թատրոնում աշխատանքը դարձել է Սասեքսի դուքսերի հարսանեկան նվերներից մեկը։

45 տարի շարունակ հենց Եղիսաբեթ Երկրորդն է եղել թատրոնի հովանավորը։ Փաստը, որ նա իր լիազորությունները փոխանցել էր Մարքլին, կարեւոր հանգամանք է դարձել «Ֆորս-մաժորներ» սերիալի նախկին աստղին արքայական ընտանիք ընդունելու հարցում։

news.am