Իսրայելի Բների Բրակ քաղաքում տեղի է ունեցել երկրի ամենազդեցիկ ռաբբիներից մեկի՝ Չայիմ Կանևսկու հուղարկավորության արարողությունը, որին, ոստիկանության տվյալներով, մասնակցել է ավելի քան 750 000 մարդ՝ երկրի բնակչության ութ տոկոսը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, խոսքն ուլտրաօրթոդոքս հրեաների մասին է:
Թաղման թափորի տեղաշարժի պատճառով երթևեկությունը քաղաքում մի ժամ շարունակ կաթվածահար է եղել:
Հայտնի է, որ 94-ամյա հոգևոր առաջնորդը չափազանց հարգված էր, նրան անվանում էին «Թորայի արքայազն»: Կանևսկին համարվում էր հրեական հասարակությունում միավորող դեմք: