Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի «Ռետրովիլ» կոչվող հսկայական առևտրի կենտրոնը հրթիռային հարվածի հետևանքով ավերվել է, զոհվել է ութ մարդ: Ենթադրվում է, որ փլատակների տակ տասնյակ մարդիկ կան:
Ինչպես գրում է Daily Mail-ը, այս մասին հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Նրա խոսքով՝ գիշերը քաղաքի վրա մի քանի ռումբ է նետվել:
Բրիտանական պարբերականի փոխանցմամբ՝ ռուսական ուժերն ավելացրել են հեռահար հրթիռային հարվածների հաճախականությունը: Երկուշաբթի Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Կիևի հյուսիսում ծանր մարտերը շարունակվում են, իսկ հյուսիս-արևելքից ռուսական բանակի առաջխաղացումը դադարեցվել է: