Շախմատի Հայաստանի տղամարդկանց 77-րդ առաջնության չեմպիոնը Հովհաննես Գաբուզյանն է:
Այս առաջնության չեմպիոնը որոշվեց միայն վերջին տուրում:
9 հնարավորից հավաքելով 5,5 միավոր՝ Հայաստանի նոր չեմպիոն դարձավ Հովհաննես Գաբուզյանը, ով վերջին տուրում հաղթեց Զավեն Անդրիասյանին:
Երկրորդ և երրորդ տեղերը 5-ական միավորով կիսեցին Տիգրան Պետրոսյանը և Հայկ Մարտիրոսյանը: