Ուկրաինացի բժիշկը խոստովանել է, որ իր անձնակազմին հրահանգել է ամորձատել ռուս զինվորներին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ուկրաինացի բժիշկը խոստովանել է, որ իր անձնակազմին հրահանգել է ամորձատել ռուս զինվորներին

Արևելյան Ուկրաինայի պատերազմական գոտում շարժական հոսպիտալի սեփականատերը ուկրաինական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ իր բժիշկներին հրահանգել է ամորձատել գերի ընկած ռուս զինվորներին, գրում է Daily Mail-ը:

49-ամյա Գենադի Դրուզենկոն «Ուկրաինա-24»-ին հայտնել է իր հրամանի մասին, սակայն պարզ չէ՝ իսկապե՞ս տրվել է այդպիսի հրաման, որը կխախտի Ժնևի կոնվենցիաները:

«Ես միշտ եղել եմ մեծ հումանիստ և ասել եմ, որ եթե մարդ վիրավորվում է, նա այլևս թշնամի չէ, այլ մեր հիվանդն է։ Բայց հիմա ես շատ խիստ հրաման եմ տվել՝ ամորձատել գերի ընկած բոլոր ռուս տղամարդկանց, քանի որ նրանք միջատներ են, մարդ չեն»,֊խոսելով գերեվարված վիրավոր ռուս զինվորների մասին՝ ասել է Դրուզենկոն։

lurer.com



Նման նյութեր