Կորոնավիրուս տարած մարդկանց խորհուրդ է տրվում սննդակարգ 7 մթերք ավելացնել, որոնք կօգնեն պահպանել թոքերի առողջությունը։ Նման կարծիք է հայտնել թոքաբան, ալերգոլոգ-իմունոլոգ Ելենա Պիտիրիմովան (Ռուսաստան)։
Ինչպես նշում է «Դոկտոր Փիթեր» պարբերականը, թոքերի առողջության համար, ըստ փորձագետ ի, օգտակար են կաղամբի բոլոր տեսակները, քանի որ ասկորբինաթթու են պարունակում են եւ խթանում են իմունային համակարգը։
Մասնագետը խորհուրդ են տալիս սննդակարգում նաեւ ձիթապտղի յուղ եւ կարագ ավելացնել։ Առաջինն օմեգա թթուներ եւ ճարպային լուծվող վիտամիններ է պարունակում, երկրորդը՝ կենդանական ճարպեր եւ վիտամիններ, որոնք անհրաժեշտ են թոքերը վերականգնելու եւ դրանցից թացությունը հեռացնելու համար:
Թոքերի հյուսվածքների առողջության համար խորհուրդ է տրվում նաեւ մեղր ուտել, որն ախտահանիչ հատկություն ունի։ Գազարը նպաստում է թոքերի հյուսվածքին՝ դրանում պարունակվող բետա-կարոտինի շնորհիվ:
Թոքերի առողջության պահպանման համար խորհուրդ է տրվում նաեւ միս եւ ձուկ ուտել, ասել է Պիտիրիմովան։