Կրեմլը նշել է, թե որ դեպքում Ռուսաստանը կկիրառի միջուկային զենք
Advertisement 1000 x 90

Կրեմլը նշել է, թե որ դեպքում Ռուսաստանը կկիրառի միջուկային զենք

Ռուսաստանի ազգային անվտանգության հայեցակարգը նախատեսում է միջուկային զենքի կիրառում միայն դրա գոյությանը սպառնացող վտանգի դեպքում, CNN-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք ունենք ազգային անվտանգության հայեցակարգ։ Այնտեղ կարող եք կարդալ միջուկային զենք օգտագործելու համար բոլոր հիմքերի մասին։ Եթե ​​մեր երկրի գոյությանը սպառնացող վտանգ կա, այն կարող է օգտագործվել հայեցակարգին համապատասխան։ Կան մի շարք այլ հիմքեր, որոնք թվարկված են տեքստում»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան այն հարցին, թե հնարավո՞ր է լիովին բացառել Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործումը, մեջբերում է ՏԱՍՍ-ը։



Նման նյութեր