«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթող Ռաֆայել Նադալը կողոսկրի կոտրվածք է ստացել, հաղորդում է իսպանական Marca-ն։
Իսպանացի թենիսիստը վնասվածքը ստացել էր ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացված «Մասթերս» մրցաշարի եզրափակիչում։ Ապաքինման եւ կորտ վերադառնալու համար կպահանջվի մոտ 6 շաբաթ։ Նա բաց կթողնի ապրիլի 10-17-ին անցկացվելիք Մոնտե Կառլոյի «Մասթերս» մրցաշարը։