ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ իր կորոնավիրուսային թեստը դրական է եղել։ Այդ մասին նա գրել է Twitter-ում՝ հավելելով, որ իր մոտ առկա են մրսածության թեթև նշաններ, սակայն իրեն լավ է զգում։
Նրա ամուսինը՝ Բիլ Քլինթոնը, նույնպես անցել է կորոնավիրուսի թեստ, սակայն նրա թեստի արդյունքը բացասական է եղել։