Պահանջել է 1 միլիարդ՝ ռինգ դուրս գալու դիմաց
Advertisement 1000 x 90

Պահանջել է 1 միլիարդ՝ ռինգ դուրս գալու դիմաց

Բռնցքամարտի ծանր քաշային կատեգորիայում աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնը ներկայացրել է նոր նախապայման՝ YouTube-յան աստղ Ջեյք Պոլի հետ մենամարտի համար։ Նա, որպես մենամարտի հոնորար, պահանջել է 1 միլիարդ դոլար։ 55-ամյա Թայսոնը նշել է, որ մենամարտի պայմանագիրը մինչ այս պահը դեռ կնքված չէ։

Նշենք, որ հունվարի 18-ին հայտնի էր դարձել, որ Թայսոնը պատրաստ է Պոլի հետ մենամարտել 49 միլիոն դոլարի դիմաց։ Այն ժամանակ հաղորդվեց, որ բանակցությունները արդեն ընթանում են եւ մարզիկների միջեւ բանավոր համաձայնություն է ձեռք բերվել։ Պոլը հայտնի է բռնցքամարտի կանոններով մենամարտերով՝ պրոֆեսիոնալ մարզիկների հետ։

Մասնավորապես նա մեկ անգամ հաղթել է Բեն Ասկերոնին, երկու անգամ՝ Թայրոն Վուդլիին, որոնք երկուսն էլ նախկինում հանդես են եկել UFC-ում։ Թայսոնն էլ 2020-ին մասնակցել է Ռոյ Ջոնսի հետ ցուցադրական մենամարտին, որը ավարտվել է ոչ ոքի։

hraparak.am