Դեռ 2020թ. սկզբին երգիչ Ջասթին Բիբերը մեղադրվում էր մի շարք աղջիկների բռնաբարության մեջ։
Ամերիկուհի Դանիելան տեսանյութ էր տեղադրել, որտեղ պատմում էր, թե ինչպես է Ջասթինը 2014թ. տուրի ժամանակ բռնությամբ տիրացել իրեն և սպառնացել, որ լուրջ խնդրի առաջ կկանգնի, եթե բարձրաձայնի դրա մասին։ Իսկ մեկ ուրիշը հաղորդել էր, որ դեռևս 2015թ. Նյու Յորքում Ջասթինը իրեն փակել է լոգարանում և բռնաբարել։ Այս մասին հայտնում է Peopletalk-ը։
Ջասթինն ամեն կերպ այս մեղադրանքները մերժում էր և վախենալով իր իսկ համբավի համար` որոշել էր աղջիկներին դատի տալ։ Ուստի 2020թ. երգիչը դատի տվեց նրանց` պահանջելով 20 միլիոն դոլար` որպես փոխհատուցում, սակայն հիմա որոշել է հետ վերցնել դատական հայցը, քանի որ «ցանկանում է ավարտել այս դրաման»։