Երգչուհի, դերասանուհի Մայլի Սայրուսը պատմել է, որ ինքնաթիռը, որով ինքը Պարագվայ էր մեկնում, ստիպված է եղել վթարային վայրէք կատարել կայծակի հարվածի արդյունքում, հայտնում է Peopletalk-ը։
Աստղը վստահեցրել է, որ ինքն ու իր թիմն անվտանգ են, թեեւ չեղարկվել են Պարագվայի մայրաքաղաք Ասունսիոնում ելույթի ծրագրերը։
«Բոլորին, ովքեր անհանգստացել են ինձ համար․ մեր ինքնաթիռը հայտնվել է փոթորկի մեջ, դրան կայծակ է հարվածել։ Մենք անվտանգ ենք։ Բայց, ցավոք, մեզ այդպես էլ չի հաջողվել հասնել Պարագվայ»,- գրել է երգչուհին։
Տեսանյութը՝ այստեղ