Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սու-34 ռմբակոծիչների հարվածներից Ուկրաինայի զինված ուժերի զենքերով և զինտեխնիկայով պահեստների ոչնչացման կադրեր։
«ՌԴ օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռի անձնակազմերը ոչնչացրել են Ուկրաինայի Զինված ուժերի ռազմական օբյեկտները և զինտեխնիկան: Պարզված ցամաքային թիրախների գործնական ռմբակոծումն իրականացվել է միջին բարձրություններից, իսկ զենքի պահեստները խոցվել են ճշգրիտ հարվածով։ Առաջադրանքը կատարելուց հետո ռմբակոծիչները վերադարձել են իրենց հայրենի օդանավակայաններ»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են ռմբակոծիչները երկնքում պատկերում Z տառը և ապա հարվածում զինապահեստներին։