Մահացել է GIF-ի հեղինակ Սթիվեն Ուիլհայթը
Advertisement 1000 x 90

Մահացել է GIF-ի հեղինակ Սթիվեն Ուիլհայթը

Մահացել է GIF-ի հեղինակ Սթիվեն Ուիլհայթը։ Նա 74 տարեկան էր, գրում է NBC News-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Ուիլհայթը մահացել է ԱՄՆ-ում՝ մարտի 14-ին՝ COVID-19-ի հետևանքով։ Տեղեկատվությունը հաստատել է նրա կինը՝ Քեթլինը։

The Graphics Interchange Format (GIF) պատկերի ձևաչափը ստեղծվել է Ուիլհայթի կողմից 1987 թվականին՝ Compuserve-ում աշխատելու ժամանակ: Տարիների ընթացքում պատկերի այս ձևաչափը դարձել է սոցիալական ցանցերում էմոցիաներ փոխանցելու հիմնական մեթոդներից մեկը։

2013-ին Ուիլհայթը ստացավ Lifetime Achievement Award-ը 17-րդ ամենամյա Webby Awards-ում իր գյուտի և այն ինտերնետ մշակույթի մեջ ներդրման համար: