Սերգեյ Շոյգուն հրաժարվում է բանակցել ԱՄՆ-ի հետ
Advertisement 1000 x 90

Սերգեյ Շոյգուն հրաժարվում է բանակցել ԱՄՆ-ի հետ

The Washington Post-ն այսօր հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերի բարձրագույն հրամանատարությունը, այդ թվում՝ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, բազմիցս փորձել է հատուկ ալիքով կապ հաստատել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ։ Սակայն ռուսական կողմը մերժել է խոսելու բոլոր փորձերը։

Ամերիկյան կողմն պնդում է, որ երկու խոշոր միջուկային տերությունների միջև նման խոսակցություններն անհրաժեշտ են անհարկի էսկալացիայից կամ շփոթմունքից խուսափելու և ընդհանրապես ցանկացած թյուրիմացություն քննարկելու համար, հատկապես շարունակվող ռազմական գործողությունների պայմաններում:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցներն ուշադրություն էին հրավիրել այն փաստի վրա, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մարտի 11-ից չի հայտնվել հանրային տարածքում։ Գործակալության հրապարակումը, հղում անելով իր աղբյուրին, պնդում է, որ Շոյգուն սրտի հետ կապված խնդիրներ ունի։

 



Նման նյութեր