Սոցցանցերում շատ էր տարածված տեղեկատվությունն այն մասին, թե ռուս ռեփեր Տիմատիի մայրը և նրա նախկին կինը՝ Անաստասիա Ռեշետովան, լարված հարաբերությունների մեջ են: Եթե նույնիսկ դա ճշմարտություն էր, PeopleTalk-ի հաղորդմամբ, դա մնացել է անցյալում։
Նախօրեին Անաստաիան հրապարակում էր կատարել Ինստագրամում, որում հայտնում էր, որ սկսում է իր նոր խնամքի միջոցների թողարկումը, ինչին Տիմատիի մայրն արձագանքել է՝
«Ես չեմ հետաքրքրվում նրանով, սակայն ուրախ եմ, որ ինչ-որ բանով զբաղվում է», -պատասխանել է նա Անաստասիայի գործունեության վերաբերյալ երկրպագուների հնչեցվաց հարցին։