ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Հիլարի Քլինթոնի և Դեմոկրատական կուսակցության առաջնորդների դեմ հայց է ներկայացրել ԱՄՆ Ֆլորիդայի շրջանի դաշնային դատարան, հայտնում է РИА «Новости»-ն։
Նա քաղաքական գործիչներին մեղադրել է «անպատկերացնելի դավադրություն» կազմակերպելու մեջ` 2016 թվականի ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով։
«Հիլարի Քլինթոնը և նրա կամակատարները <…> չարամտորեն դավադրություն են կազմակերպել՝ ներկայացնելով կեղծ պատմություն այն մասին, որ իրենց հանրապետական հակառակորդը՝ Դոնալդ Թրամփը, դավադրություն է կազմակերպում թշնամական արտաքին ուժերի հետ»,- ասվում է հայցի մեջ։