ԱՄՆ-ում դատապարտել են ոստիկանների ուղղությամբ կրակ բացած 13-ամյա տղային
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում դատապարտել են ոստիկանների ուղղությամբ կրակ բացած 13-ամյա տղային

ԱՄՆ-ում 13-ամյա դպրոցականը դատապարտվել է ոստիկանների հետ փոխհրաձգության համար, հայտնում է New York Post-ը։

13-ամյա Թրևիս Օ’Բրայենը և 14-ամյա Նիկոլ Ջեքսոնը անցյալ տարի փախել են գիշերօթիկ դպրոցից և բարձրացել տեղի բնակիչների տներից մեկի վրա։ Հարևանները, լսելով աղմուկը, ոստիկանություն են կանչել, իսկ գույքի սեփականատերերը ոստիկաններին հայտնել են, որ շենքում զենքեր կան։

Երբ ոստիկանները փորձել են տուն մտնել, տղան կրակ է բացել նրանց վրա։ Սպաները երկար ժամանակ չէին ցանկանում երեխաների դեմ զենք կիրառել, սակայն ի վերջո փոխհրաձգություն է սկսվել։ Արդյունքում Նիկոլը վիրավորվել է, իսկ Թրեվիսը չի տուժել. երկու դեռահասներն էլ բերման են ենթարկվել։

Դատավարությունից հետո Թրևիսը մեղավոր է ճանաչվել ոստիկանի դեմ առաջին աստիճանի սպանության փորձի, ինչպես նաև զինված կողոպուտի համար և դատապարտվել յոթ տարվա ազատազրկման անչափահասների մեկուսարանում։

2022 թվականին 15 տարեկան դարձած Նիկոլ Ջեքսոնի դեմ գործը դեռ ընթացքի մեջ է։

 



Նման նյութեր