Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 28-ամյակը
Advertisement 1000 x 90

Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 28-ամյակը

Հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Հենրիխ Մխիթարյանն, այսօր տոնում է ծննդյան 28-ամյակը:

Մխիթարյանը ծնվել է 1989 թվականին մայրաքաղաք Երևանում: Հենրիխ Մխիթարյանը ծնվել է ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Յոթ տարեկան հասակում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է ընտրել ֆուտբոլիստի կարիերան։

Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։ Հանդես է գալիս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում։ Մխիթարյանը Երևանի պատվավոր քաղաքացի է։ Յոթ անգամ (6 անգամ անընդմեջ) դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011-2016 թվականներին)։ Համարվում է Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 59 խաղում խփած 19 գնդակով։