Ամենասեքսուալ հայ հայտնիները. ովքեր են նրանք և ինչ լուսանկարներ են հրապարակում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ամենասեքսուալ հայ հայտնիները. ովքեր են նրանք և ինչ լուսանկարներ են հրապարակում

Armlady.am-ն այս անգամ անդրադարձել է հայկական շոու բիզնեսի սեքսուալ ներկայացուցիչներին: Նրանք սոցցանցի իրենց էջերում պարբերաբար լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում՝ ցույց տալով իրենց սլացիկ կազմվածքը: Ոնանք խոստովանում են, որ նման արդյունքի հասնելու համար պարբերաբար հաճախում են մարզասրահ և հետևում իրենց սննդակարգին:

Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը մշտապես աչքի է ընկել իր սլացիկ կազմվածքով:

Նա ժամանակ առ ժամանակ մեկնում է հանգստի և այնտեղից հաճախ է լողազգեստով լուսանկարներ հրապարակում՝ ցույց տալով սլացիկ կազմվածքն ու գեղեցիկ մարմինը:

Սակայն անգամ այդ լուսանկարներում դերասանուհին կարողանում է պահել սահմանն ու երբեք չի անցնում այն:

Նազենին հաճախում է յոգայի՝ մշտապես նշելով, որ դա օգնում է նաև պահպանել կազմվածքը:

Իվետա Մուկուչյան

Երգչուհի Իվետա Մուկուչյանը հայ հանդիսատեսին գրավեց ոչ միայն իր հզոր ձայնով ու գեղեցիկ երգեցողությամբ, այլև իր արտաքին տեսքով:

Երգչուհուն կարելի է դասել հայկական շոու բիզնեսի ամենահամարձակ երգչուհիների շարքին: Ժամանակ առ ժամանակ նա գեղեցիկ ֆոտոշարքեր է ներկայացնում՝ ցույց տալով սլացիկ կազմվածքը: Իվետան ունի գեղեցիկ մարմին և ճկուն է, ինչի վառ ապացույցը  համերգների ժամանակ երգչուհու պարային շոուներն են:

Ի դեպ, վերջերս Իվետան ինստագրամյան իր էջում սեքսուալ լուսանկարներ էր հրապարակել, որոնք իրարանցում էին առաջացրել համացանցում:

Երգչուհին մշտապես հաճախում է մարզադահլիճ ու այնտեղից լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում՝ ցույց տալով, որ նրբակազմ մարմին ունենալու համար ինքը նաև մարզվում է:

Անահիտ Սիմոնյան

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանին, թերևս, կարելի է համարել առաջիններից մեկը հայկական շոու բիզնեսում, ով չվախեցավ անկեղծ ու բաց հագուստներից:

Թեև Անահիտը մշտապես աչքի է ընկել իր սեքսուալ կազմվածքն ընդգծելու ցանկությամբ, սակայն ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Հայկոյից բաժանվելուց հետո Անահիտը սկսեց ավեի սեքսուալ լուսանկարներ հրապարակել՝ երբեմն ցույց տալով ավելին:

Բացի դրանից, երգչուհին նաև պարային տեսանյութեր էր հրապարակում, որոնցում ցուցադրում էր իր բարեմասնությունները:

Աստղիկ Սաֆարյան

Աստղիկ Սաֆարյանն այն երգչուհիներից է, ով մշտապես աչքի է ընկնում իր համարձակ կերպարներով, բաց ու սեքսուալ հագուստներով:

Երգչուհին ունի սլացիկ ու մարզված մարմին, ինչն էլ նրան հնարավորություն է տալիս կրել իր ուզած բացվածքով զգեստները:

Նա թեև վերջերս է դարձել 35 տարեկան, սակայն փաստ է, որ նա տարիների ընթացքում արտաքնապես ավելի է կատարելագործվում: