Հրաձգության Հայաստանի հավաքականի մարզիկները շարունակում են հաջող ելույթները Նորվեգիայի Համար քաղաքում մարտի 20-29-ն անցկացվող Եվրոպայի առաջնությունում։
Ինչպես տեղեկացրին Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից, երիտասարդների 10մ, վազող թիրախ, նորմալ վազք, 30+30 կրակոց ձևի պայքարում Գոռ Խաչատրյանը խոցել է 571 միավոր և հռչակվել չեմպիոն։ Աղջիկների նույն վարժությունում ոսկե մեդալակիր է դարձել Գոհար Հարությունյանը՝ խոցելով 556 միավոր։
Կանանց պայքարում բարձր արդյունք է ցույց տվել նաև Էլմիրա Կարապետյանը, ում անգամ բալիկ սպասելու կարգավիճակը չի խանգարել. նրան ընդհամենը 1 միավոր չի բավարարել, որ անցնի եզրափակիչ փուլ (օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց, 9-րդ տեղ, 573 միավոր)։