Գոյություն ունի առնվազն երկու թաքնված ախտանիշ, որոնք զգուշացնում են, որ մարդը պետք է ստուգի արյան մեջ շաքարի մակարդակը: Այս մասին զգուշացնում է սննդաբան Ալեքսանդր Գինզբուրգը (Ռուսաստան)։
«Ամենավաղ ախտանիշները մաշկի վրա թարախային հիվանդություններն են եւ սեռական օրգանների քորը»,- ասել է Գինzբուրգը:
«Народные новости»-ի հաղորդմամբ՝ շաքարախտի զարգացման երկրորդ վաղ եւ ոչ ակնհայտ նշանը համարվում է իմունիտետի նվազումը։
Մասնագետի խոսքով՝ ռիսկային խմբում ընդգրկված են վատ ժառանգականություն ունեցող, ինչպես նաեւ ավելորդ քաշ ունեցող եւ որովայնի հատվածում ճարպային կուտակումներ ունեցող մարդիկ։
Մասնագետը խորհուրդ է տալիս փոխել սննդակարգը՝ նվազագույնի հասցնելով շաքարավազի եւ մսի օգտագործումը։ Նա նաեւ խորհուրդ է տալիս չչարաշահել այնպիսի մթերքներ, ինչպիսիք են կարտոֆիլը, սպիտակ բրինձը եւ սպիտակ հացը։