Կիեւում քրեական գործ են հարուցել երգչուհի Յուլյա Չիչերինայի դեմ
Advertisement 1000 x 90

Կիեւում քրեական գործ են հարուցել երգչուհի Յուլյա Չիչերինայի դեմ

Ուկրաինայի դատախազությունը քրեական գործ է հարուցվել ռուս երգչուհի Յուլյա Չիչերինայի դեմ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Չիչերինային մեղադրում են երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգության եւ պետական դրոշի նկատմամբ անարգանքի համար։ «Հայտարարվել է, որ ռուս երգչուհուն կասկածում են Ուկրաինայի տարածքային ամբողջականության, անձեռնմխելիության նկատամամբ ոտնձգության եւ պետական խորհրդանիշի նկատմամբ անարգանքի մեջ։ Ըստ քննության տվյալների՝ արտիստը Զապորոժիեի մարզ է գնացել՝ Ռուսաստանի զինծառայողներին աջակցելու համար»,- հայտնել է գլխավոր դատախազությունը՝ հավելելով, որ արտիստը արտիստը Էներգոդարի քաղաքապետարանի տանիքից հանել է ուկրաինական դրոշը։

Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան սոցիալական ցանցերում նշել է, որ գործը չի հարուցվել երգերի պատճառով։

news.am



Նման նյութեր