Ունեցա այն, ինչի մասին երազում էի. Լուսին Վարդանյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ունեցա այն, ինչի մասին երազում էի. Լուսին Վարդանյան. life.panorama.am

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Լուսին Վարդանյանը: Նրա հետ խոսել ենք ոչ միայն ստեղծագործական գործունեության, այլև ընտանիքի ու ամուսնու հետ հարաբերությունների մասին:

-Լուսին, տարին նոր է մեկնարկել ու հետաքրքիր է` պլաններում արդեն իսկ ի՞նչ աշխատանքներ կան ուրվագծված:

– Դեռևս շարունակում եմ նկարահանվել այն նախագծերում, որոնցում զբաղված էի դեռ նախորդ տարվանից: Բացի այդ, ունեմ ևս երկու առաջարկ, որոնք, կարծում եմ, կընդունեմ: Դեռ կոնկրետ չեմ կարող խոսել այդ առաջարկների մասին, ամեն բան իր ժամանակին:

– Անցած տարի Ձեզ համար աշխատանքային էր, հեռուստասերիալներում էլ նկարահնվելուպակաս, կարծես թե, չկա: Միաժամանակ` հիշում եմ Ձեր կարծիքը հեռուստասերիալներիու հատկապես «չդերասնների»-ի հետ խաղի անհարմարությունների վերաբերյալ: Այսառումով դաշտում փոփոխություններ կա՞ն:

– Այո, հեռուստասերիալների առաջարկների և ընդգրկվածության պակաս չեմ ունեցել, մի երկուսն անգամ մերժել եմ` չհասցնելու պատճառով: Ինչ վերաբերվում է որակին` դաշտում իսկապես կան փոփոխություններ «չդերասանների» հետ կապված: Այսօր կարծես թե կա դերասանի պահանջ, որովհետև երևի թե կազմակերպիչներն էլ հասկանում են, որ բոլոր առումներով իրենց գործն էլ է հեշտանում, բացի վարձատրությունից: Լավ դերասանին ստիպված են լավ վճարել, եթե ուզում են որակ ստանալ, իսկ եթե միայն վարկանիշ է պետք, դա շատ հեշտ է:

-Լուսին, նախորդ տարին ոչ միայն աշխատանքային էր Ձեզ համար, այլև ընտանիքի վերամիրավորման:Դուք ունեիք խնդիր, որն ինչպես դուք էիք նշել, ցանկացաք լուծել: Կցանկանայի Ձեր օրինակով խորհուրդ տաք զույգերին, ովքեր ունեն խնդիրներ, բայց լուծման ճանապարհներ չեն գտնում: Ի՞նչը Ձեր զույգին փրկեց:

– Բոլոր խնդիրներն էլ լուծելի են, մարդ պետք է հնարամիտ լինի և ինչպես մայրս է ասում` նպատակասլաց: Ես բնույթով սեփականատեր եմ, սիրում եմ ունենալ ու վարել իմ տնտեսությունը, ստեղծել ինքս, կայանալ ինքս թե աշխատանքում, թե ընտանիքում: Չեմ պահանջում դիմացինիցս, ինձ օգնելը լինում է միայն դիմացինիս ցանկությամբ: Ես ինձ կայացած մարդ եմ համարում, ով կարող է ամեն ինչ: Ես ունեցա այն, ինչի մասին երազում էի և որը անհրաժեշտություն էր մեզ համար` առանձին անկյուն ու ընտանիք: Եթե նույնիսկ լինում են դժվարություններ, ապա դրանք հաճելի է լինում լուծել, որովհետև դա անում ես սեփական ուժերով: Մարդ, երբ հասնում է բավականաչափ տարիքի, պետք է սկսի իր կյանքում շատ կարևոր բաներն անել ինքնուրույն, դրանից մեծ հաճույք չկա: Իսկ մեր ծնողներն էլ միայն կուրախանան մեր հաջողություններով և կօգնեն այնքան, ինչքան իրենք կկամենան: Խորհուրդ կտամ երիտասարդներին ինքնուրույն դառնալ, ստեղծել իրենցը, աշխատել ու աշխատել: Անլուծելի խնդիր չկա, իսկ եթե երկար ջանքերից հետո այդ խնդիրը չի լուծվում, փակեք էջն ու անցեք առաջ:

-Միայն Ձեր լուսանկարները կարող են փաստել, որ հիանալի մայր եք, ով խենթանում է իր դստեր համար: Հետաքրքիր է` կրկին մայրանալու ու Ձեր գեղեցիկ ընտանիքը ևս «մեկ գույնով» ավելացնելու մտադրություն չունե՞ք:

– Ես իսկապես խելագարի պես եմ սիրում աղջկաս: Դա ինձ մոտ գեներով է եկել, տատիկս արդեն 15 տարի է չկա, բայց մայրս դեռ չի հաշտվում դրա հետ: Մեզ մոտ մայր ու աղջիկ հարաբերությունները չափազանց մեծ, ուժեղ կապերով է կապված: Ես անգամ այս տարիքում եմ զգում Ռուզիկիս մեծ սերն իմ հանդեպ: Նա չափազանց էմոցիոնալ է և հոգատար: Իհարկե, մտադրություն և մեծ ցանկություն ունեմ երկրորդ երեխան ունենալու, բայց այս պարագայում ևս կասեմ` Աստված առաջ:

Լուսանկարը՝ bravo.am-ի

Ամբողջությամբ՝ life.panorama.am



Նման նյութեր