ԽՈՅ. Հարմար օր է դժվար գործերը ստանձնելու, բարդ հարցերի շուրջ մտածելու համար: Դուք կտեսնեք հնարավորություններ, որոնք առաջ չեք նկատել, կհասկանաք՝ ինչպես ավելի հեշտ հասնել ձեր նպատակին: Աշխատեք վերադառնալ նրան, ինչը երկար ժամանակ հետաձգել եք. այսօր անհրաժեշտ արդյունքին հասնելու շանս կլինի:
Կուրախացնեն հին ծանոթների հայտնած լուրերը: Այսօր դուք օգտակար բաներ կիմանաք, եթե զրուցեք ավագ հարազատների կամ այլ մարդկանց հետ, որոնց փորձը հարգանք է առաջացնում: Երեկոն հրաշալի կլինի ժամադրության համար: Դուք ռոմանտիկ տրամադրություն կունենաք ու հանդիպումը անմոռանալի կդարձնեք:
ՑՈՒԼ. Արժե կենտրոնանալ առօրյա գործերի, պրակտիկ առաջադրանքները լուծելու վրա: Այստեղ դժվարություններ չեն առաջանա, կհաջողվի արագ ստանալ անհրաժեշտ արդյունքը: Տրամադրությունը կլավանա, և դա կզգան շրջապատողները. շատերը կուզենան շփվել ձեզ հետ, միասին ժամանակ անցկացնել: Հաճելի կլինեն և՛ հին ընկերների, և՛ նոր ծանոթների հետ շփումները:
Օրվա երկրորդ կեսին հին նախասիրությանը վերադառնալու, ձեզ միշտ ուրախացրած բանով զբաղվելու հնարավորություն կլինի: Ստեղծագործելը իր բոլոր դրսևորումների մեջ կօգնի նորովի նայել իրավիճակին, տեսնել այն, ինչը նախկինում աննկատ է մնացել:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Տաքանալ պետք չէ: Օրվա առաջին կեսին դժվար կլինի ինքնատիրապետումը պահպանելը, հատկապես, եթե որոշեք մտերիմների հետ ինչ-որ լուրջ բանի մասին խոսել: Պատրաստ եղեք մի քանի անգամ բացատրել այն, ինչն ակնհայտ է թվում, կրկին վերադառնալ այն թեմաներին, որոնք արդեն բազմիցս քննարկվել են: Կարևոր կլինի վեճից խուսափելը: Եթե դա ձեզ մոտ ստացվի, ապա փոխզիջումային տարբերակ շուտով կգտնվի:
Օրվա երկրորդ կեսը լավը կլինի կարգապահություն ու կազմակերպվածություն պահանջող զբաղմունքների համար: Դրանք ձեզ շատ հոգնեցնող կամ ձանձրալի չեն թվա, իսկ ձեր ջանքերի արդյունքներից անպայման գոհ կմնաք:
ԽԵՑԳԵՏԻՆ. Այսօր ձեզ համար հեշտ կլինի այլ մարդկանց հասկանալը, կռահելը, թե ինչ կա նրանց հոգում: Իհակե, դա կօգնի շփումներում: Շատերին հաճելիորեն կզարմացնեն ձեր նրբանկատությունը, տակտը, նույնիսկ ամենաբարդ հարցերը առանց որևէ մեկին վիրավորելու քննարկելու ունակությունը: Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն բարդ հարաբերությունները, մտերիմների հետ վեճերն ու տարաձայնությունները կմնան անցյալում:
Աշխատեք շատ չհոգնել: Սա լավագույն օրը չի լինելու լուրջ գործերի համար: Մասշտաբային ու բարդ գործ ստանձնելուց առաջ ձեր ուժերն օբյեկտիվորեն գնահատեք:
ԱՌՅՈՒԾ. Հոգ տարեք ուրիշների մասին: Առաջին հերթին՝ այսօր դա ձեզ մոտ շատ լավ կստացվի, և երկրորդ՝ դա ձեզ կուրախացնի: Դուք կաջակցեք դժվարությունների բախված մարդկանց, կուրախացնեք տխրածներին, կընկերակցեք նրանց, ովքեր իրենց մենակ են զգում: Հեշտությամբ կվերականգնեք հին կապերը. բավարար կլինի պարզապես նախաձեռնող լինելն ու առաջին քայլն անելը:
Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը, որոնք վերջին ժամանակներս անհանգստացնում էին ձեզ: Չի բացառվում՝ աշխատանքի ու բիզնեսի հետ կապված լավ գաղափարներ ունենաք: Շուտով անպայման կիրագործեք դրանք:
ԿՈՒՅՍ. Պետք է լինելու շատ աշխատել, և դա ձեզ կուրախացնի: Այսօր հնարավորություն կունենաք լուծել այն հարցերը, որոնց պատճառով վերջերս շատ էիք հուզվում: Դուք ոչ ամենահեշտ, բայց ամենաարդյունավետ եղանակը կընտրեք, արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին ու միանգամից ձեզ ավելի հանգիստ և ազատ կզգաք:
Եթե աջակցության կարիք ունենաք, անպայման կստանաք այն: Ձեր կողմն այսօր պատրաստ կլինեն անցնել ամենատարբեր մարդիկ, նույնիսկ ոչ վաղ անցյալի թշնամիները: Ինտուիցիան անպայման կհուշի, թե ում կարելի է վստահել:
ԿՇԵՌՔ. Խելամիտ եղեք: Օրը հարմար չի լինի հույզերին տրվելու, մտքին եկած առաջին բանն ասելու համար: Կշռադատված որոշումների ու մտածված գործողությունների համար դուք ինքներդ ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք: Չի բացառվում՝ օգտակար լինի ուրիշի փորձը: Վատ մի զգացեք հին ընկերներին դիմել խորհուրդների խնդրանքով:
Լավ է խուսափեք տհաճ թեմաներով զրույցներից, նույնիսկ մտովի չվերադառնաք հին վեճերին, հարաբերություններում եղած խնդիրներին: Աշխատեք դրական տրամադրվել, ուրախացնել ձեզ համար թանկ մարդկանց:
ԿԱՐԻՃ. Մտածեք ձեր կարևոր նպատակների ու մասշտաբային ծրագրերի մասին: Այսօր հատկապես կարևոր կլինի մանրուքներից չկառչելը, թույլ չտալը, որպեսզի ցավալի թյուրիմացությունները շեղեն ձեզ: Ճանապարհին կարող են խոչընդոտներ առաջանալ, բայց դուք կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Չի բացառվում՝ դրանում օգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում:
Լավ է չշտապեք գնումների հարցում: Այսօր ձեզ հատուկ կլինի ֆինանսական հարցերին թեթևամիտ վերաբերմունքը, դա էլ կարող է զուր ծախսերի հանգեցնել: Իսկ ահա սիրո մեջ հաջողակ կլինեք: Դա վերաբերում է նույնիսկ այն Կարիճներին, որոնք դրան չեն հավատում:
ԱՂԵՂՆԱՎՈՐ. Ուշադրություն պահանջող գործերն այսօր սովորականից շատ կլինեն: Բայց բողոքել չեք ուզենա, քանի որ պիտի շատ հետաքրքիր բաներով զբաղվեք: Դուք ոչ միայն կսովորեք այն, ինչը շուտով պետք կգա, այլև հաճելի ծանոթություններ կհաստատեք: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:
Օրը հարմար կլինի կարևոր զրույցների համար: Ձեզ շատ ուշադիր կլսեն նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար չեն հետաքրքրվում ուրիշի կարծիքով: Եթե կիսվեք ձեր գաղափարներով, անպայման կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել դրանց իրագործման հարցում:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Այսօր արժե յուրահատուկ ուշադիր լինել, նկատել մանրուքները: Դուք կտեսնեք այն, ինչը վրիպել է ուրիշների աչքից, պիտանի հուշումներ կստանաք: Անսպասելի հրաշալի գաղափարներ կհայտնվեն, և դուք շուտով կծանոթանաք մարդկանց հետ, որոնք կհետաքրքրվեն դրանցով: Կարող եք պայմանավորվել համատեղ գործողությունների ու համագործակցության մասին: Չի բացառվում՝ հենց դրանից անսովոր մարդու հետ երկարատև ընկերություն սկսվի:
Հավանական են դրամական մուտքեր: Դրանք հազիվ թե նշանակալի լինեն, բայց, միևնույնն է, կուրախացնեն ու շատ տեղին կլինեն. դուք կկարողանաք գնել այն, ինչ վաղուց էիք ուզում:
ՋՐՀՈՍ. Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ զրուցելու համար, որոնց հետ երկար ժամանակ լեզու չէիք կարողանում գտնել: Այս անգամ արագ ընդհանուր լեզու կգտնեք: Ինտուիցիան կհուշի, թե ինչ կա նրանց մտքին, կօգնի ճիշտ տոն ընտրել: Բացի այդ, կկռահեք՝ ինչպես լուծել հին խնդիրներն ու ուղղել ավելի վաղ գործած սխալները:
Աշխատեք շատ չհոգնել, հնարավորինս խուսափել սթրեսային իրավիճակներից: Դա հատկապես կարևոր կլինի օրվա երկրորդ կեսին. այդ հատվածում հանգիստը ձեզ հաստատ չի խանգարի: Զբաղվեք չհոգնեցնող, բայց հետաքրքիր մի բանով, հաճելի բաների մասին խոսեք ձեզ հասկացող մարդկանց հետ:
ՁԿՆԵՐ. Աշխատեք նրբանկատ լինել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Այսօր լավ է խուսափեք քննադատությունից, սարկաստիկ նկատողություններից ու կատակներից. վտանգ կա, որ ձեզ սխալ կհասկանան: Իսկ ահա հաճոյախոսություններ անել պետք է, դրանք շատերին կուրախացնեն:
Ցանկալի չէ մտերիմների հետ ունեցվածքի հետ կապված կամ ֆինանսական հարցերը քննարկելը, քանի որ դա կարող է տարաձայնությունների ու թեժ վեճերի հանգեցնել: Օգտակար կլինի առօրյա գործերից շեղվելը, ցուցահանդես կամ համերգ այցելելը. այդ ամենը կբարձրացնի ձեր տրամադրությունը: Բացի այդ, օրը լավը կլինի բարդ գիտությունների ուսումնասիրման համար: