Քիմ Քարդաշյանը որոշել է իսկական մարտահրավեր նետել։ Նախօրեին աստղը Vogue Hong Kong-ին տված հարցազրույցում պատմել է այն մասին, որ կցանկանար հաջող իրավաբանական ընկերություն հիմնել։
«Ես երազում եմ մի օր ստեղծել հաջող իրավաբանական ընկերություն։ Ես ոչ մի բանի վրա այդքան ջանասիրաբար չեմ աշխատել, ինչպես իրավագիտության քննությանը նախապատրաստվելու համար։ Ես պետք է շատ ջանասիրաբար սովորեի եւ ամեն ազատ րոպես նվիրեի այդ ամենին։ Ես շատ տարված եմ քրեական արդարադատության բարեփոխմամբ եւ ցանկանում եմ պաշտպանել նրանց, ում, իմ կարծիքով, սխալ են դատապարտել», — հայտարարել է Քարդաշյանը։
Քարդաշյանի խոսքով՝ ինքը երկար տարիներ ցանկանում է իրավաբան դառնալ։ «Ավելի վաղ, երբ ինձ հարցնում էին, թե ինչով կզբաղվեի շոուում նկարահանումների փոխարեն, ես միշտ ասել եմ, որ քննիչ կամ փաստաբան կլինեի», – ասել է նա: