- Գվարդիոլան բռնվել է դոպինգի վրա
«Բարսելոնայից հեռանալուց հետո Գվարդիոլան տեղափոխվում է Իտալիա, որտեղ նրան շուտով սպասելու էր դոպինգային սկանդալը: Լինելով «Բերշյայի» ֆուտբոլիստ՝ Պեպի արյան անալիզը ցույց է տալիս նանդրոլանի առկայությունը: Այդ ժամանակ Պեպին որակազրկում են չորս ամսով, սակայն վեց տարի անց Պեպը կարողանում է արդարացնել ինքն իրեն և ստանալ արդարացնող վճիռ:
- Իբրահիմովիչը քիչ է մնացել կարիերան ավարտի Գվարդիոլայի պատճառով
«Բարսելոնայում» Գվարդիոլայի հարաբերությունները Զլատան Իբրահիմովիչի հետ չեն ստացվում: Իր ինքնակենագրական գրքում շվեդը հիշեցնում է այդ փաստը՝ գրելով, որ իսպանացին իր մոտ առաջացնում էր ատելության նոպաներ, որի պատճառով ինքը հանդերձարանում ոտքերով ջարդում էր պահարանները, քանի որ չէր խաղում այն դիրքում, որտեղ ուզում էր: Եվ այդ պատճառով Զլատանի մի նոր նոպայի պահին որոշում է ավարտել կարիերան:
- Շակիրայի հետ իր հարաբերությունների համար Պիկեն պարտական է Պեպին
Լինելով կատալոնացիների մարզիչը՝ Պեպը եղել է նախաձեռնողը, որ Պիկեի և Շակիրայի հարաբերությունները դառնան հանրության համար բաց: Զույգը թաքցնում էր իր հարաբերությունները, իսկ Պեպը համարում էր, որ նման հարաբերությունները կարող են վնասել Պիկեի ֆուտբոլային կարիերային:
- Գվարդիոլայի եղբայրը նույնպես կապ ունի ֆուտբոլի հետ
Պեպի փոքր եղբայրը վարել է Անդրես Ինիեստայի և Լուիս Սուարեսի գործերը:
- Գվարդիոլան չի սիրում երկարաժամկետ պայմանագիր
Պեպն կողմնակից է ակումբի հետ մեկ տարվա պայմանագիր կնքելուն՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
- Գվարդիոլան հանդես է եկել երկու հավաքականների կազմերում
Պեպը հանդես է եկել Իսպանիայի հավաքականի կազմում (47 խաղ) և ՖԻՖԱ-ի անդամի կարգավիճակ չունեցող Կատալոնիայի հավաքականի կազմում (7 խաղ):
- «Բավարիայում» հանել է լատինաամերիկացիներ գնելու արգելքը
Դառնալով «Բավարիայի» գլխավոր մարզիչ՝ Պեպը հանել է լատինաամերիկացի ֆուտբոլիստներ գնելու արգելքը և ապացուցել է իր ճիշտ լինելը Դուգլաս Կոստայի տրանսֆերով:
- Ունի Կատալոնիայի պառլամենտի բարձրագույն պարգև:
- Պեպի սիրելի հոբբին գոլֆն է
Գոլֆի դաշտում Գվարդիոլան կարող է անցկացնել երկար ժամեր: Գոլֆ խաղալ նա սովորել է Կատարում:
- Կնոջ հետ ծանոթացել է խանութում
Պեպ Գվարդիոլայի կինը՝ Կրիստինա Սերրան, հագուստների խանութների ցանցի սեփականատեր է: Այդ խանութներից մեկում էլ Պեպը ծանոթացել է իր կեսի հետ, երբ ընդամենը 18 տարեկան էր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը