Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի ամուսինը՝ Սերգեյ Գրիգորյանցը, հայտարարել է, որ չի զղջում իրենից բաժանության համար։ Հիշեցնենք, որ Գոհարի ու Սերգեյի ամուսնությունից ծնվել է նրանց որդին՝ Գասպարը։
Ամուսինները դեռ պաշտոնապես չեն ամուսնալուծվել, սակայն արդեն երկար ժամանակ ապրում են առանձին, եւ հասարակության հետ անկեղծ կիսվում են չստացված ամուսնության մանրամասներով։ Սերգեյ Գրիգորյանցը պատասխանել է օգտատերերի այն հարցին, թե զղջում է Գոհարից բաժանվելու համար։
«Աստված Գոհարին հեռացրեց ինձնից, իսկ ինձ՝ Գոհարից։ Ուրեմն այպես ավելի լավ է։ Ես Տիրոջը վստահում եմ հարյուր տոկոսով, այդ իսկ պատճառով երբեք չեմ զղջում։ Լինում է ցավոտ, լինում է վիրավորական եւ տհաճ, բայց վաղը ես կդառնամ ուրիշ մարդ, եւ բոլոր այդ սպիներն այլեւս ցավ չեն զգա։ Ահա այդ ժամանակ մենք կտեսնենք, թե ով ով է այս կյանքում», – սոցիալական ցանցերից մեկում հայտարարել է Սերգեյը, փոխանցում է Starhit-ը։