Կապտուկներ մաշկի վրա. ի՞նչ է պետք իմանալ դրանց մասին
Advertisement 1000 x 90

Կապտուկներ մաշկի վրա. ի՞նչ է պետք իմանալ դրանց մասին

Կապտուկները մարմնի վրա կարող են անոթների եւ արյան հիվանդության նշան լինել: Այս մասին նախազգուշացնում են արյունաբաններ Սվետլանա Բիչկովան եւ Նիկոլայ Ստուկլովը (Ռուսաստան):

Ura.ru-ին տված հարցազրույցում մասնագետները նշել են, որ եթե մաշկի վրա հաճախակի կապտուկներ են հայտնվում, խորհուրդ է տրվում դիմել թերապեւտին և արյան հետազոտություն անցնել՝ հասկանալու համար դրանք առաջացման պատճառները:

Բիչկովայի խոսքով՝ կապտուկները «կարող են ամենատարբեր բնույթի լինել»:

«Դա կարող է լինել ոչ թե կապտուկ, այլ պետեխիաներ (ի հայտ են գալիս կետային բծերի տեսքով, ապա վերածվում կապտուկների ավելի մեծ օջախների, հաճախ առաջանում են ստորին վերջույթներում՝ խմբ.) կամ այլ հեմոռագիկ դրսևորումներ: Դրանք բոլորն ունեն ախտորոշիչ նշանակություն, այդ իսկ պատճառով դրանք պետք է ուսումնասիրեն մասնագետները»,- ասել է Բիչկովան:

Կապտուկները կարող են վկայել նաեւ թրոմբոցիտոպենիայի (արյան մեջ թրոմբոցիտների քանակի իջեցում) մասին, որի ժամանակ բարակ անոթներն ավելի քիչ ամուր են դառնում, իսկ արյունահոսությունը երկար ժամանակ չի դադարում: Այդ դեպքում դիֆերենցիալ ախտորոշում է պետք իրականացնել, քանի որ գոյություն ունեն ինչպես սուր, այնպես էլ քրոնիկ վիճակներ, որոնք կարող են հանգեցնել այդ խնդրին:

Նիկոլայ Ստուկլովն, իր հերթին, կանանց կոչ է արել հետեւել կապտուկներին: Եթե դրանք ի հայտ են գալիս երիտասարդ աղջիկների մոտ, ապա ավելի լավ է հետազոտություն անցնել, քանի որ դրանք կարող են վկայել այնպիսի հիվանդությունների մասին, ինչպիսիք են թրոմբոցիտոպենիան, հիպոկոագուլյացիան եւ Վիլեբրանդի հիվանդությունը:

news.am