Յոթ առողջարար սովորություն
Advertisement 1000 x 90

Յոթ առողջարար սովորություն

Կրկին գարուն է՝ ծաղկունքի եւ գեղեցկության ժամանակաշրջան։ Սակայն այս ամենից զատ, գարունը հնարավորություն է տալիս նոր շունչ առնելու համար եւ նոր կյանք սկսելու համար։ Երբեմն կյանքը փոխելու համար բավական է փոքրիկ փոփոխություններ ներառել ձեր առօրյա ռիթմում։ Առաջարկում ենք 7 առողջարար սովորություն, որոնք կօգնեն բարելավել ձեր կյանքի ընթացքը։

1)  Տանը պատրաստել

Սա վերաբերում է սրճարաններում եւ արագ սննդի կետերում սնվող մարդկանց։ Առողջ եւ թարմ սնունդը դրականորեն կարող է ազդել ձեր օրգանիզմի վրա, հետեւաբար՝ ձեր կյանքի վրա։

2)  Շատ ջուր խմել

Շատ ջուր խմելու արդյունքում մաշկը խոնավ է լինում, իսկ երիկամներում քար «հավաքելու» հավանականությունը նվազում է։

3)  Քիչ նստել եւ շատ կանգնել

Կյանքը երկարացնելու եւ ակտիվ ռիթմ տալու հիանալի միջոց

4)  Զբոսնել բնության գրկում

Մարդիկ, ովքեր հաճախ են զբոսնում բնության գրկում, գեղեցիկ միջավայրում, ավելի առողջ են։

5) Շատ շարժվեք

Մասնագետները խորհուրդ են տալիս, շաբաթական 5 օր 30 րոպե աերոբիկայով զբաղվել եւ անընդհատ շարժվել։ Կարելի է պարան ցատկել, վազել, վարժություններ անել եւ այլն։

6)  Մտերիմների հետ ժամանակ անցկացնել

Մարդիկ, ովքեր շատ ժամանակ են տրամադրում իրենց ընկերներին, հարազատներին, ավելի երկարակյաց են։

7)   Երախտապարտ լինել

Սա հոգեւոր ներդաշնակության ամենակարեւոր նախապայմանը։

news.am