Վուպի Գոլդբերգը թագավորական ընտանիքին կոչ է արել ներողություն խնդրել «Հնդկաստանի հանդեպ բռնության» համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վուպի Գոլդբերգը թագավորական ընտանիքին կոչ է արել ներողություն խնդրել «Հնդկաստանի հանդեպ բռնության» համար

«Օսկար» մրցանակի դափնեկիր, ամերիկացի դերասանուհի Վուպի Գոլդբերգը պահանջել է, որ բրիտանական թագավորական ընտանիքը ներողություն խնդրի իր գաղութային անցյալի համար՝ հայտարարելով, թե թագը  չի կարող «անտեսել այն փաստը, որ Բրիտանիան տարիներ շարունակ կոպիտ է վարվել Հնդկաստանի հետ», հաղորդում է Fox News-ը:

Գոլդբերգը «The View» հաղորդման եթերում քննադատել է բրիտանական միապետությանը՝ քննարկելով Քեմբրիջի դուքսի եւ դքսուհու շարունակվող շրջագայությունը Կարիբյան ծովում:

«Մենք չենք կարող անտեսել այն փաստը, որ Բրիտանիան տարիներ շարունակ կոպտորեն է վարվել Հնդկաստանի հետ», – ասել է դերասանուհին: «Եկեք չմոռանանք, <…> բոլոր այն ժողովուրդների մասին, որոնք պետք է ապաշխարեն», – հավելել է նա՝ հղում անելով արդեն անցյալի համար բոլոր սպիտակ մարդկանց հավաքական պատասխանատվությանը:

Գոլդբերգի մեկնաբանությունը հնչել է այն բանից հետո, երբ արքայազն Ուիլյամը Ճամայկայում իր ելույթի ժամանակ «խորը վիշտ» է հայտնել ստրկության եւ դրանում մեծ Բրիտանիայի դերի վերաբերյալ։

«Ցանկանում եմ արտահայտել իմ խորը վիշտը։ Ստրկությունը զզվելի էր։ Եվ դա երբեք չպետք է տեղի ունենար», – հայտարարել է Քեմբրիջի դուքսը։

«Չնայած խորը ցավին ՝ Ճամայկան շարունակում է իր ապագան կառուցել վճռականությամբ, խիզախությամբ եւ տոկունությամբ», – շարունակել է Ուիլյամը: «Ճամայկայի ժողովրդի ուժը եւ նպատակի ընդհանուր զգացումը ներկայացված են Ձեր դրոշի վրա եւ կարգախոսում։ Դրանք փառաբանում են անպարտելի ոգին»։

Բրիտանական թագի ժառանգորդը նաեւ կրկնել է այն խոսքերը, որոնք իր հայրը՝ արքայազն Չարլզը, Բարբադոսում անցյալ տարի արտասանել է՝ դատապարտելով «ստրկության սարսափելի ոճրագործությունը, որը հավերժ արատավորել է մեր պատմությունը»:

news.am