Գերմանիայում հակառուսական պատժամիջոցների պատճառով գնաճն աճում է, իսկ բնակիչների գնողունակությունը՝ նվազում։
Տնտեսագետներն ահազանգում են՝ ըստ Die Welt-ի կանխատեսումների համաձայն՝ այս տարի տնտեսական աճը 3,7%-ից կնվազի 2,2-3,1%-ի։
Ջեռուցման և սանտեխնիկայի բաղադրիչներ վաճառող ընկերության սեփականատեր Գրեգոր Լաութվայն ասում է․ «Սա նման է սուպերմարկետներում զուգարանի թղթի հետ կապված իրավիճակին: Մենք այստեղ էլ ենք նման բան տեսնում, որտեղ հաճախորդները մտնում են, ուղղակի ապրանքն են ուզում ու գինն ընդհանրապես չեն հարցնում»։
Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Տիմո Վոլմերշաուզերի խոսքով «գնաճի այս բարձր տեմպերը, իհարկե, նվազեցնում են շատ տնային տնտեսությունների գնողունակությունը։ Իսկ դա նվազեցնում է սպառողների ակտիվությունը»։