Թվով 45 ռուսաստանցի դիվանագետ հեռացել Է Լեհաստանից, որոնք վտարվել են լեհական կողմի պնդմամբ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Վարշավայում ՌԴ-ի դեսպան Սերգեյ Անդրեեւը:
«Դիվանագետները լքել են Լեհաստանի տարածքը»,-ասել Է Անդրեեւը: Լեհաստանը մարտի 23-ին հայտարարել Է, որ 45 ռուսաստանցի դիվանագետի Է արտաքսում լրտեսության մեջ կասկածանքով եւ համաձայնություն չի տա նոր աշխատակիցների ժամանմանը արտաքսվածներին փոխարինելու համար: Դրա նախօրյակին Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարարն ասել Էր, որ Վարշավան չի բացառում Ռուսաստանի դասպանի արտաքսումը, բայց նման որոշում դեռ չի ընդունվել: