Գերմանական ռոք-խումբը երգում է Լեռնային Ղարաբաղի մասին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Գերմանական ռոք-խումբը երգում է Լեռնային Ղարաբաղի մասին

Քաղաքը կորչում է մշուշում…
Ես՝ սարի գլխին,
Սեղմված ամպերի միջև
Ընտրությանս օղակում
Իմ ապաստանում՝ Լեռնային Ղարաբաղում:
Առաջ անտառներ էին անանց,
Գուցե լեռնաշղթաներ սեգ կատարներով,
Դեղին՝ լատունե Արեգն է դրախտ արարում:
Սրտեր, կյանքեր, իսկ նրանց միջև՝ ակնթարթ
Հավքի թևին գալիս են,
Սրտիս զարկի փակ օղակում,
Այնտեղ, ուր ինքնամոռաց եմ դառնում՝
Լեռնային Ղարաբաղում:
Իջնում եմ սարից,
Եվ մտնում դաշտը հերթական,
Բոլոր գույների դրոշներն են ծածանվում՝
Ղարաբաղ:
Երկու մեծ ագռավ
Ագահ սալոր են կտցում
Կարոտո՞ւմ է մյուս քաղաքը ինձ:
Ընտրությանս օղակում
Իմ ապաստանում՝ Լեռնային Ղարաբաղում:
Հյուր եկ ինձ,
Ժամանակ շատ ունեմ,
Այստեղից չքնաղ տեսարան է՝ դեպ երկինք, դեպ լեռներ,
Լեռնային Ղարաբաղում…
Լեռնային Ղարաբաղում…
Լեռնային Ղարաբաղում…