«Սեւան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային նոր լողափերի կազմակերպման նպատակով կառավարությունը օրենքի նախագիծ է մշակել։ Ըստ այդմ՝ Գեղարքունիքի մարզի տարածքի հավասարաչափ զարգացման և հանրապետության այլ մարզերից (Տավուշ, Լոռի, Վայք, Սյունիք) այցելուների համար անհրաժեշտ է կահավորել ինչպես չգործող հանրային լողափերը, այնպես էլ ստեղծել և կահավորել նոր՝ 4 հանրային լողափեր՝ Լճափ, Շողակաթ, Գավառ և Մարտունի համայնքներին կից։






