Որ մթերքները կարող են բարելավել քնի որակը
Advertisement 1000 x 90

Որ մթերքները կարող են բարելավել քնի որակը

Որ մթերքները կարող են բարելավել քնի որակը: Այս մասին իր կարծիքն է հայտնել բժիշկ-սննդաբան Մարգարիտա Կորոլյովան (Ռուսաստան)։

«Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում մասնագետը խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել տրիպտոֆան պարունակող մթերքներին, քանի որ այն նպաստում է սերոտոնինի՝ մելատոնինի կամ քնի հորմոնի նախադրյալի արտադրությանը։ Փորձագետն այս ամինաթթվի լավագույն աղբյուրներ համարում է ձուկը եւ շոգեխաշած թռչնամիսը։

Սննդաբանը հորդորել է ձուկ, հավի կամ հնդկահավի միս ուտել՝ բարդ ածխաջրերի հետ միասին, ինչպիսին բրոկկոլին է: Իսկ ահա պարզ ածխաջրեր, օրինակ՝ տապակած կարտոֆիլ ուտելը, անցանկալի է, քանի որ դրանք թույլ չեն տալիս տրիպտոֆանին անցնել գլխուղեղի կառուցվածքներ։ Երեկոյան, ըստ մասնագետի, կարելի է նաեւ կեֆիր խմել։

«Եթե աղիքները առողջ են, դրանք, ինչպես եւ ուղեղը, բավականաչափ սերոտոնին են արտադրում, ուստի միկրոբիոմի առողջությունը կարեւոր է: Կեֆիրը նույնպես որպես պրոբիոտիկ կարող է նպաստել քնի լավացմանը»,- ասել է Կորոլյովան։

news.am