Տեսախցիկներ են տեղադրվել «Անվերջության ժապավեն» հուշարձանի և «Արձագանք» քանդակի տարածքներում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տեսախցիկներ են տեղադրվել «Անվերջության ժապավեն» հուշարձանի և «Արձագանք» քանդակի տարածքներում

ՀՀ կառավարության որոշմամբ՝ վերականգնված «Անվերջության ժապավեն» հուշարձանը և «Արձագանք» քանդակը այսուհետ կլինեն տեսախցիկների 24 ժամյա հսկողության տակ։

Վերականգնման աշխատանքների ավարտից հետո, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նախաձեռնեց տարածքի բարեկարգումը և անվտանգության գերժամանակակից համակարգերի տեղադրումը՝ բացառելու համար հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքերը։

Հ․Գ․ Երևան-Սևան մայրուղու 32-րդ կմ-ի վրա գտնվող «Անվերջության ժապավեն» կամ «Ճանապարհաշինարարներ» հուշարձանը, նաև՝ Երեւան-Սեւան միջպետական ճանապարհին գտնվող «Արձագանք» քանդակը նախկինում մի քանի անգամ վանդալիզմի են ենթարկվել։