Նախորդ տարի ամերիկաբնակ հայուհու հետ ամուսնացած դերասան Մոսո Կարապետյանը տևական ժամանակ է՝ ԱՄՆ-ում է: Լուրեր են պտտվում, որ «Ֆուլ հաուսւմ» Հրաչի դերակատարը կնոջ հետ մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մշտական բնակություն հաստատելու մտադրությամբ: Tert.am Life-ը կապ հաստատեց դերասանի հետ՝ ճշտելու լուրերի իսկությունը:
«Մշտական բնակվում եմ միայն Հայաստանում: Հաճախ ենք գնում-գալիս, բայց ոչ մշտական բնակության նպատակով: Արդեն 3 ամիս է՝ այստեղ եմ: Անում եմ այն, ինչ սիրում եմ: Այսինքն՝ աշխատում եմ իմ մասնագիտությամբ, բայց չեմ մանրամասնի, թե խոսքն ինչի մասին է: Դեռ ժամանակը չէ»,- ասաց Մոսոն:
Թեև դեռ հստակ չէ՝ «Ֆուլ հաուս» նախագիծը կունենա՞ նոր եթերաշրջան, թե՝ ոչ, Մոսոյից հետաքրքրվեցինք՝ շարունակության դեպքում մարմնավորելո՞ւ է Հրաչի կերպարը, թե կերպարային գիծն ավարտվել է: «Հատնի չէ՝ հաջորդ եթերաշրջան կլինի, թե՝ ոչ, բայց եթե լինի, Հրաչն էլ կլինի»,- ասաց նա:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Մոսոն միայն նշեց, որ շատ ծրագրեր ունի, սակայն չի ցանկանում բարձրաձայնել դրանց մասին. «Կխոսենք ավելի ուշ, չեմ սիրում ժամանակից շուտ խոսել»:
Դերասանի խոսքով՝ ինքն ու կինը Հայաստան վերադառնան 2-3 ամսից: Ինչ վերաբերում է նորաստեղծ ընտանիքը համալրելուն՝ Մոսոն նշեց, որ իրենք դեռևս չեն սպասում համալրման:
Ամբողջությամբ՝ life.tert.am