Բրիտանիան ձերբակալել է ռուս գործարարի զբոսանավը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բրիտանիան ձերբակալել է ռուս գործարարի զբոսանավը

Բրիտանական իշխանությունները կալանել են Phi զբոսանավը, որը, ըստ նրանց, պատկանում է ռուս գործարարի։

Բրիտանիան չի նշել սեփականատիրոջ անունը՝ նշելով, որ սեփականատերը «միտումնավոր լավ թաքցրել է» այս տեղեկությունը։ Մարտի 13-ին բրիտանական իշխանությունները պարզել են Սենթ Քիթս և Նևիսից մի ընկերությունում գրանցված, սակայն Մալթայի դրոշի ներքո շարժվող 58,5 մետրանոց զբոսանավի տիրոջ անունը։

«Այսօր մենք առգրավեցինք 37 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ զբոսանավ և Ռուսաստանի հարստության խորհրդանիշը վերածեցինք Պուտինի և նրա ընկերների հստակ ու խիստ նախազգուշացման», – ասել է Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարը:

 

 



Նման նյութեր