Մինչ երկրում տագնապային տրամադրություններ են, հայ-ադրբեջանական սահմանը վտանգված, Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստում երկու օր առաջ գուժում էր, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծանր վիճակ է ստեղծվել, նոր էսկալացիայի, էթնիկ զտման վտանգ կա, նորընտիր համայնքապետ Գարիկ Սարգսյանը երեկ մեծ շուքով նշել է Վեդիի առումը։
Մարզի ռեստորաններից մեկում հավաքել է կուսակցական եւ մարզային ակտիվին ու մի լավ քեֆ-ուրախություն կազմակերպել։
Տեսանյութն իր էջում հրապարակել է Մխչյան գյուղի ՔՊ-ական ղեկավարը, որն արդեն հեռացրել է այն իր էջից։