Համացանցում այսօր լայն տարածում գտավ «Փախուստ» հեռուստասերիալի մի սերիա, որտեղ Նարեկ Բավեյանն ու Ալեքսանդրա Սամուելենկոն նկարահանվել են բաց տեսարաններում: Tert.am Life-ն այս մասին զրուցել է Սաշայի հետ, ով այժմ նկարահանվում է «Չենջ» սիթքոմում և մասնակցում է «Ցանկալի փեսացու» նախագծին՝ Սոս Ջանիբեկյանի սիրտը գրավելու համար:
«Ես հայ չեմ, սակայն դա չի նշանակում, որ ես անընդհատ այդպիսի տեսարաններում եմ նկարահանվում,- ասաց Սաշան՝ միաժամանակ հավելելով, որ ինքը նորմալ է վերաբերում նման տեսարաններում նկարահանվելուն: «Դա դեր է, որը մենք խաղում ենք, սակայն ոչինչ չի նշանակում: Բոլոր դերասաններն էլ խաղում են այդպիսի տեսարաններում, դա Հայաստանում է բում դառնում: Նման տեսարաններն ինձ ընդհանրապես չեն խանգարել, որովհետև մոտ մարդիկ շատ լավ ճանաչում են ինձ: Ես հիմա ինտերվյու չեմ տալիս, իմ մասին ոչ ոք ոչինչ չգիտի, դրա համար էլ ինչ-որ բան են ման գալիս, էնպիսի բան են գտնում, որը եղել է ընդամենը նկարահանում: Հասցրել եմ տեսնել, որ այդքան խոսում են, գրում են, դա ընդամենը դեր է, եթե թույլ են տվել, որ դա հեռարձակվի հեռուստատեսությամբ, ուրեմն նորմալ է: Նոր բան չեն բացահայտել, ինձ չեն բռնացրել այդպիսի իրավիճակում: Դա ֆիլմ է: Խաղացել ենք, գնացել ենք մեր տներով, ամեն մեկս ունեինք մեր անձնական կյանքը»,- ասաց նա ու նշեց, որ սերիալից հետո նշանվել է, քաղաքացական ամուսնությամբ ապրել ընտրյալի հետ:
Անդրադառնալով իր և Նարեկ Բավեյանի հարաբերություններին՝ Սաշան նշեց, որ իրենք շփվել են այն նկարահանումների ժամանակ. «Դրանից հետո չենք էլ տեսել իրար, թեև հիմա աշխատում ենք միևնույն հեռուստաընկերությունում»:
Սաշան նշեց, որ ժամանակին ներքնազգեստով նկարահանվել է նաև Սերժոյի տեսահոլովակներում, ունեցել է կիսամերկ ֆոտոշարքեր, լողազգեստով մասնակցել է ցուցադրությունների, սակայն հիմա մերժում է նման առաջարկները:
«Դա եղել է 10 տարի առաջ՝ 2007 թվականին: Բաց տեսարաններւմ հիմա դժվար թե նկարահանվեմ, թեև եղել են առաջարկներ: Ես հիմա լողազգեստով էլ չեմ նկարահանվում, որովհետև այդ ամենը պետք է արվի տարիքին համապատասխան: Եթե մարմինը սիրուն է, ոչինչ չկա ամաչելու, կարող ես նկարահանվել»,- նշեց նա ու հավելեց, որ այդ ամենից հետո նշանվել է, սիրելիի հետ մեկնել արտերկիր և դադարել աշխատել:
Ամբողջությամբ՝ life.tert.am